2024թ. Հայաստանը գրանցել է 5.9 տոկոս տնտեսական աճ, որը 1.1 տոկոսային կետով ցածր է պետական բյուջեի նպատակային ցուցանիշից։ Այս մասին հունիսի 4-ին հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մշտականխորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, «ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ 2024թ. սեպտեմբերին արդեն պարզ էր, որ տնտեսական աճը կլինի 5.8 տոկոսի սահմաններում։ «2024-ը սկսվեց տնտեսական աճի բարձր տեմպերով։ Այն աստիճանաբար սկսեց դանդաղել՝ մնալով բավական բարձր մակարդակի վրա։ Տնտեսական աճն ուղեկցվեց ներքին եւ արտաքին պահանջարկի աճով»,- ասել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք,, որ Հայաստանի տնտեսական աճը 2024թ. պետբյուջեում դրվել է 7 տոկոսի սահմաններում, իսկ գնաճը՝ 4 տոկոսի մակարդակում (պլյուս-մինուս 1,5 տոկոս)։