Live24
Հունիսի 19, 2025
Live24

Live24

Լուրեր

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385.50 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440.50 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.9 դրամ:

Հռոմի Լևոն XIV պապը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը շարունակելու կարևորության մասին: Այս մասին հունիսի 4-ի երեկոյան հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը։

«Պապը կոչ է արել, որ Ռուսաստանը խաղաղությանը նպաստող ժեստ անի։ Նա ընդգծել է երկխոսության կարևորությունը՝ կողմերի միջև դրական շփումներ ստեղծելու և հակամարտության լուծումներ գտնելու համար», – ասվում է Վատիկանի մամուլի քարտուղար Մատեո Բրունիի տարածած հայտարարության մեջ։

Բացի այդ, Բրունիի խոսքով, ուկրաինական ճգնաժամի շուրջ զրույցի ընթացքում խոսվել է հումանիտար իրադրության, կարիքի դեպքում օգնություն տրամադրելու անհրաժեշտության և ռազմագերիների փոխանակման հարցում ջանքերը շարունակելու մասին։

Ըստ հայտարարության՝ Լևոն XIV-ը նաև խնդրել է երախտագիտության խոսք փոխանցել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին՝ Հռոմի պապի ընտրվելու կապակցությամբ շնորհավորանքի համար։

Քահանայապետն ընդգծել է, որ «ընդհանուր քրիստոնեական արժեքները կարող են օգնել խաղաղություն գտնելուն, կյանքի պաշտպանությանը և դավանանքի ազատության ապահովմանը»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումները. ԱՄՆ նախագահը կոչ է արել Թեհրանին հնարավորինս շուտ արձագանքել Վաշինգտոնի առաջարկներին այս ոլորտում։

«Մենք նաև քննարկեցինք Իրանի հարցը և այն փաստը, որ Իրանի համար ժամանակը սպառվում է միջուկային զենքից հրաժարվելու վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Որոշումը պետք է արագ կայացվի», – գրել է Թրամփը իր Truth Social էջում՝ մեկնաբանելով Պուտինի հետ հեռախոսազրույցը։

«Ես նախագահ Պուտինին ասացի, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, և այս հարցում, կարծում եմ, մեր միջև համաձայնություն կա: Նախագահ Պուտինն առաջարկեց մասնակցել Իրանի հետ քննարկումներին, ինչը, թերևս, կարող է օգտակար լինել այս հարցի արագ լուծման առումով։ Իմ կարծիքով, Իրանը ձգձգում է այս շատ լուրջ հարցի վերաբերյալ որոշում կայացնելը։ Մեզ հստակ պատասխան է պետք՝ շատ շուտ», – հավելել է ԱՄՆ նախագահը։

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին նախկինում հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի պայմանները հակասում են ազգային շահերին: Երկրի արտաքին գործերի նախարարությունը նաև ուրանի հարստացման արգելքը որպես կարմիր գիծ է նշել: 

Նշենք, որ ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցում է երկրի միջուկային ծրագրի հարցով՝ պահանջելով, որ Թեհրանը հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից, քանի որ դա, ըստ ԱՄՆ-ի, հետագայում կարող է օգատգործվել միջուկային զենքի ստեղծման համար: Վաշինգտոնը ցանկանում է, որ Իրանը խաղաղ միջուկային ծրագրի համար հարստացված ուրանը ոչ թե արտադրի, այլ գնի այլ երկրներից: Մինչդեռ Թեհրանը պնդում է, որ միջուկային զենք ստեղծելու մտադրություն չունի, իսկ ուրանի հարստացումն իրականացվում է երկրի ինքնիշխան իրավունքի շրջանակում և նախատեսված է բացառապես խաղաղ նպատակների համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախնական վեց ամիս ժամկետով կասեցրել է այն օտարերկրացիների մուտքը երկիր, որոնք փորձում են դառնալ Հարվարդի ուսանող կամ մասնակցել համալսարանի փոխանակման ծրագրերին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Թրամփը դա պայմանավորել է ազգային անվտանգության սպառնալիքներով։ Վեց ամիս հետո կասեցումը կարող է երկարաձգվել։ 

Հարվարդի համալսարանը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Թրամփի որոշումը և խոստանալով, որ կպաշտպանի իր միջազգային ուսանողներին։ Թրամփը նաև կոչ է անում ԱՄՆ պետքարտուղարությանը դիտարկել Հարվարդի ներկայիս այն ուսանողների ակադեմիական վիզաները կամ փոխանակման վիզաները չեղարկելու հարցը, որոնք համապատասխանում են իր հրահանգում սահմանված չափանիշներին:Ավելի վաղ Բոստոնի դաշնային դատավորը հայտարարել էր, որ կհրապարակի արգելանք՝ թույլ չտալով ԱՄՆ վարչակազմին չեղյալ համարել Հարվարդի հնարավորությունը՝ ընդունելու օտարերկրյա ուսանողների, որոնք կազմում են համալսարանի ուսանողական կազմի մեկ երրորդը։  

Թրամփի վարչակազմը մի շարք քայլեր է ձեռնարկել ԱՄՆ-ի ամենահին և ամենահարուստ համալսարանի դեմ՝ սառեցնելով միլիարդավոր դոլարի դրամաշնորհներ և այլ ֆինանսավորում և առաջարկելով դադարեցնել համալսարանի՝ հարկերից ազատված կարգավիճակը։ 

Հարվարդում պնդում են, որ վարչակազմը վրեժխնդիր է լինում, քանի որ իրենք հրաժարվել են տեղի տալ Սպիտակ տան պահանջներին՝ վերահսկելու համալսարանի կառավարումը, ուսումնական պլանը և պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների գաղափարախոսությունը։

Հարվարդը դատարան է դիմել այն բանից հետո, երբ մայիսի 22-ին Ներքին անվտանգության քարտուղար Քրիստի Նոյեմը հայտարարեց, որ իր գերատեսչությունն անհապաղ չեղարկում է Հարվարդի Ուսանողների և փոխանակման այցելուների ծրագրի հավաստագիրը, որը թույլ է տալիս ընդունել օտարերկրյա ուսանողներին: Դատավորը ժամանակավորապես արգելափակել է գերատեսչության որոշումը։ 

Արդյոք լիզում եմ թուրքի կոշիկները, արդյոք վաճառել եմ Ղարաբաղը, արդյոք ուրանում եմ մեր պատմությունը, մեր ինքնությունը թրքացնելու հանձնարարությու՞ն եմ ստացել արդյոք Ձեզ հայտնի կենտրոններից, այս հարցերին պատասխանում եմ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում, գրել է Փաշինյանը 

«Համացանցում նման հարցադրումներ անող եւ նման համոզմունք հայտնող բոլոր օգտատերերին հրավիրում եմ մասնակցելու «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումներին։ Գրանցվեք, մասնակցեք։ Համոզված եմ, Դուք կստանաք Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Հարգանքներիս հավաստիքը եւ մինչ հանդիպում»,- նշել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որն արգելում է 12 երկրի քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ: Հանրապետականը այս որոշման մասին հայտարարել է TruthSocial սոցիալական ցանցում:

12 երկրի (Աֆղանստան, Մյանմա, Չադ, Կոնգոյի Հանրապետություն, Հասարակածային Գվինեա, Էրիթրեա, Հայիթի, Իրան, Լիբիա, Սոմալի, Սուդան և Եմեն) քաղաքացիներ ենթարկվել են մուտքի ամբողջական արգելքի, ևս յոթ երկրի քաղաքացիների համար սահմանվել է մուտքի մասնակի արգելք:

Մասնակի արգելք է սահմանվել Բուրունդիի, Կուբայի, Լաոսի, Սիեռա Լեոնեի, Տոգոյի, Թուրքմենստանի և Վենեսուելայի քաղաքացիների համար: Նրանց չեն տրամադրվի այցելության և ուսանողական վիզաներ: Այնուամենայնիվ, օրինակ, աշխատանքի կամ ամերիկացի հարազատների հետ վերամիավորման վիզաները կմնան ուժի մեջ:

Բացառություններ են գործում Միացյալ Նահանգների օրինական մշտական ​​բնակիչների և վավեր վիզաներ ունեցողների համար: Երկրների ցանկը հիմնված է Պետդեպարտամենտի կողմից հունվարից ի վեր անցկացվող վերլուծության վրա:

Նման միջոցառումների ներդրման պատճառը հակասեմական հարձակումն էր: Ըստ  Թրամփի՝ նման միջոցառումների ներդրման պատճառը Կոլորադո նահանգի Բոուլդեր քաղաքում հրեա ակտիվիստների դեմ հակասեմական հարձակումն էր։ ԱՄՆ-ում կնոջ և երեխաների հետ անօրինական բնակվող 45-ամյա եգիպտոսցին «Ազատություն Պաղեստինին» գոռալով՝ Մոլոտովի կոկտեյլ էր նետել ամբոխի վրա։ Վիրավորվել էր տասնհինգ մարդ, այդ թվում՝ Հոլոքոստը վերապրած թոշակառու, հաղորդում է Associated Press-ը։

«21-րդ դարում մենք տեսել ենք և շարունակում ենք տեսնել ահաբեկչական հարձակումներ, որոնք կատարվել են ժամկետանց վիզաներ ունեցող օտարերկրացիների կողմից, որոնք եկել են աշխարհի տարբեր վտանգավոր վայրերից», - ասել է ԱՄՆ նախագահը։ Նրա խոսքով՝ երկրում կան միլիոնավոր նման մարդիկ։

Խոսելով ահաբեկչական հարձակումների մասին՝ Թրամփն ասել է, որ թույլ չի տա, որ «այն, ինչ տեղի ունեցավ Եվրոպայում, տեղի ունենա նաև Ամերիկայում»։ Նա սպառնացել է, որ արգելքի ցանկին կարող են ավելացվել ավելի շատ երկրներ։

Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը:

Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Մասնակիցները կքննարկեն արդյունաբերական համագործակցության հարցեր, այդ թվում ՝ ծանր մեքենաշինության ոլորտում, ինչպես նաև օդային երթևեկության կառավարման ազգային համակարգերի ներդաշնակեցման հարցեր: Նախատեսվում է առողջապահության ոլորտում փաստաթղթերի ստորագրում ։

Օրակարգում է նաև ԱՊՀ երկրների տարածքում ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրադրության մոնիթորինգի միասնական համակարգի զարգացումը:

Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում Պորտուգալիայի հավաքականը Մյունխենում մրցել է Գերմանիայի ընտրանու հետ և 2:1 հաշվով հաղթանակ է տարել: Պորտուգալացիների հաղթական գոլը խփել է Կրիշտիանու Ռոնալդուն՝ հեղինակելով իր 137-րդ գոլն ազգային թիմի կազմում: Ընդհանուր առմամբ, սա նրա կարիերայի 937-րդ գոլն էր։

Այսպիսով, Պորտուգալիայի հավաքականը դուրս է եկել Ազգերի լիգայի խաղարկության եզրափակիչ, որտեղ հունիսի 8-ին Մյունխենում կմրցի Իսպանիա-Ֆրանսիա զույգի հաղթողի հետ։

Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականների միջև կիսաեզրափակիչ մյուս հանդիպուը տեղի կունենա հունիսի 5-ին, ժամը 23:00-ին, Շտուտգարտի «Արենա Շտուտգարտ» մարզադաշտում։

Իմ ընկալմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը անքննելի հեղինակություն է, արդարության անսասան պաշտպան, ճշմարտության անառարկելի աղբյուր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Չեմ կարող հավատալ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է ճշմարտություն կոծկողի դերում լինել, չեմ կարող հավատալ, թե Ամանայն Հայոց Կաթողիկոսի բերանից կարող է հնչել այլ բան, քան ճշմարտությունը։

Գարեգին Բ–ն ինքն անձամբ թող պարզաբանի․ արդյո՞ք խախտել է կուսակրոնության ուխտը եւ արդյո՞ք զավակ ունի։ 

Մենք՝ իր հոտը, իրավունք ունենք իրենից լսելու ճշմարտությունը»,-գրել է նա։

Իմ ընկալմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը անքննելի հեղինակություն է, արդարության անսասան պաշտպան, ճշմարտության անառարկելի աղբյուր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Չեմ կարող հավատալ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է ճշմարտություն կոծկողի դերում լինել, չեմ կարող հավատալ, թե Ամանայն Հայոց Կաթողիկոսի բերանից կարող է հնչել այլ բան, քան ճշմարտությունը։

Գարեգին Բ–ն ինքն անձամբ թող պարզաբանի․ արդյո՞ք խախտել է կուսակրոնության ուխտը եւ արդյո՞ք զավակ ունի։

Մենք՝ իր հոտը, իրավունք ունենք իրենից լսելու ճշմարտությունը»,-գրել է նա։

Ֆոտո

ՀԷՑ-ի 100%-ը գրավադրված է միջազգային ֆինանսական կազմակերպություններում․ արդյոք դա պետականացման խոչընդոտ է. Factor.am

Իրանը դիտարկում է Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը. Mehr

Իտալիան կարող է ԱՄՆ-ին տրամադրել իր բազաները Իրանին հարվածելու որոշման դեպքում. Repubblica

«Մոմի գործի նայողը» Կտրիճ Ներսիսյանի եղբոր տղան է, ամենամեծ թեմի առաջնորդը եղբայրն է, մյուս թեմի առաջնորդը քրոջ որդին է, ՀԱԵ-ն բռնшզավթված է մի կլանի կողմից. Փաշինյան (տեսանյութ)

Եթե հանկարծ Ադրբեջանը, Թուրքիան, ՌԴ–ն մի ամիս ոչ մի հայտարարություն չանեն, մենք կհայտնվենք մութ սենյակում. Փաշինյան

«Սսկվի՛, ստահակ»․ Արթուր Հովհաննիսյանը՝ Գեղամ Մանուկյանին

Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ՝ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան

Զբոսաշրջիկները նկարահանել են յագուարի և ալիգատորի միջև կատաղի մենամարտը

2022-ի հոկտեմբերի 6-ին ավարտվել է իմ՝ ֆորպոստի վարչապետից դեպի ՀՀ վարչապետ տրանսֆորմացիան․ Նիկոլ Փաշինյան

Կոտրել են Գառնիկ Դանիելյանի մեքենայի դիմապակին և հայելիները

ԵՄ երկրները համաձայնել են ստեղծել 1,5 միլիարդ եվրոյի պաշտպանական հիմնադրամ

Թուրքիայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ. Նազելի Բաղդասարյան

ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ

Ավարտվել է Բրյուսելում ՀՀ դեսպանության նոր շենքի գնման գործընթացը, գործարքի արժեքը կազմել է 4,3 միլիոն եվրո

Թուրքիայի ՊՆ ղեկավարն ընդունել է Ադրբեջանի արտաքին հետախուզության ղեկավարին