Live24
Հունիսի 19, 2025
Live24

Live24

Լուրեր

ԱՄՆ-ն և Չինաստանը պայմանավորվել են նախարարների մակարդակով երկկողմ առևտրի վերաբերյալ նոր հանդիպում անցկացնելու մասին։

Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Truth Social սոցիալական ցանցում՝ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցից հետո։

«Մեր թիմերը շուտով կհանդիպեն, գտնվելու վայրը կորոշվի: Մեզ կներկայացնեն ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը, Առևտրի նախարար Հովարդ Լութնիկը և ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը», - ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը նաև ասել է, որ Սի Ծինփինի հետ իր զրույցը վերաբերել է բացառապես առևտրին և չի քննարկել Ուկրաինան կամ Իրանը։

«Զրույցը գրեթե ամբողջությամբ կենտրոնացած էր առևտրի վրա: Մենք ոչինչ չենք քննարկել Ռուսաստանի/Ուկրաինայի կամ Իրանի վերաբերյալ»,- գրել է Թրամփը։

Նա նշել է, որ զրույցը տեւել է մոտ մեկուկես ժամ և այն անվանել «շատ դրական»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լուրջ հարված է ստացել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպմանը։ 

Թրամփը կրկին ազդարարել է ռուսական ռազմավարական օդանավակայանների վրա Կիևի հարձակմանը Ռուսաստանի առաջիկա պատասխանի մասին։

«Մի քանի օր առաջ ինչ-որ բան տեղի ունեցավ, և նրանք՝ ռուսները, կպատասխանեն»,- ասել է նա Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։ 

Ավելի վաղ ամերիկյան Politico թերթը գրել էր, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը «մտնում է առյուծի որջ»՝  նկարագրելով Թրամփի հետ նրա առաջիկա հանդիպումը։ Ինչպես նշվում է հոդվածում, Գերմանիայի կանցլերը պետք է պատրաստ լինի «դարանակալման» այնպես, ինչպես եղավ Ուկրաինայի և Հարավային Աֆրիկայի առաջնորդների հետ։

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (ՌԴԱՀԾ) մեղադրել է Մեծ Բրիտանիային Վրաստանում «դիվերսիոն աշխատանքներ» կազմակերպելու և իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը տապալելու փորձ կատարելու համար։
Հայտարարության մեջ հետախուզությունը պնդում է, որ Լոնդոնը ֆինանսավորում է «մոտ 100 երիտասարդական և ուսանողական միավորումներ, ֆեմինիստական ​​շարժումներ, ԼԳԲՏ համայնքի կառույցներ»՝ բողոքի ակցիաները ակտիվացնելու, ոստիկանությանը դիմադրելու և դիվերսիաներ նախապատրաստելու նպատակով «ապագա զինյալներ» պատրաստելու համար։

Ռուսական հետախուզության տվյալներով՝ այս ջանքերի նպատակն է ցնցել վրացական ընդդիմությունը և Վրաստանը վերադարձնել «արևմտյան պետությունների փամփշտատուփ»։ ՌԴԱՀԾ-ն Մեծ Բրիտանիային անվանում է «Վրաստանի համար պայքարում առաջատար» և պնդում է, որ Արևմուտքը «վրդովված է», քանի որ Թբիլիսին հրաժարվել է «լիբերալ-գլոբալիստական» արժեքներին հետևելուց:

«Ինչպես տեսնում եք, անգլոսաքսերը չեն կարողանում հաշտվել Թբիլիսիի՝ իրենց անվիճելի վասալների շրջանակից դուրս գալու հետ։ «Վրացական երազանքի» կառավարումը նրանց մոտ անթաքույց գրգռվածություն է առաջացնում։ Եվ Լոնդոնը չի հետաքրքրվում վրաց ժողովրդի համար, որը անցյալ տարի խորհրդարանական ընտրություններում միանշանակորեն աջակցել է երկրի ղեկավարության ազգային կողմնորոշված ​​կուրսին»,- ասվում է հայտարարության մեջ։

Հրապարակման պահին բրիտանական կառավարության ներկայացուցիչները չեն մեկնաբանել ՌԴԱՀԾ-ի հայտարարությունը։ «Վրացական երազանքից» նույնպես արձագանքներ չեն եղել

ՀՀ նախագահի՝ հունիսի 5-ի հրամանագրով՝ Հայկակ Արշամյանը նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Աշոտ Սմբատյանը հետ է կանչվել Հունգարիայում ՀՀ դեսպանի պաշտոնից։

Ավելի վաղ Արշամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հեռանում է Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից։ 

«Ավարտվեց հիմնադրամում գործադիր տնօրենի իմ պաշտոնավարումը՝ դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ»,- գրել է նա։

«ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ քաղաքացիներին տրվող վիզաների տրամադրման գործընթացն, իսկապես, մտահոգիչ է»,- այս մասին ԱԺ-ում այսօր հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք այս հարցով հրավիրում ենք ԵՄ անդամ երկիր գործընկերների ուշադրությունը, ովքեր ներկայություն ունեն Երևանում։ Հնչում են պատճառաբանություններ՝ սկսած տեխնիկականից, վերջացրած ֆինանսականով․․․ Դրանք են իրենց ընթացակարգերը, վերջնական առումով իրենց որոշելիքն է»,- նշեց Միրզոյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ խնդրի լեգիտիմությունն ընդունում է։ Նրա գնահատմամբ՝ լավագույն լուծումը վիզաների ազատականացման գործընթացի արդյունավետ և հնարավորինս ավարտն է։ «Այստեղ էլ գաղտնիք չէ, որ ՀՀ-ն իր բաժին գործն ունի անելու, միայն ԵՄ դաշտում մնացած որոշումը չէ՝ սկսած կենսաչափական անձնագրերի ներդրումից, վերջացրած բազմաթիվ այլ հարցերով»,- ասաց Միրզոյանը:

Վիզաների տրամադրման գործընթացի ընթացքում առաջացող խնդիրներին ԱԺ-ում անդրադարձավ նաև փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ նշելով․ «Քննարկումներ են ընթանում թե՛ ԵՄ առանձին անդամ երկրների հետ, թե՛ ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչների հետ։ Անհանգստացած ենք դեպի ԵՄ երկրների վիզաների խնդրով, ցավով ենք հետևում գործընթացին։ Անհրաժեշտություն կա, որ ԵՄ մեր գործընկերները համապատասխան քայլեր ձեռնարկեն»։

Նշենք, որ երեկ Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը հայտարարել է, որ հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի: Դիմումները կընդունվեն միայն TLScontact-ում։ Փոփոխությունների շրջանում կպակասեցվի առաջարկվող պայմանավորվածությունների քանակը, կերկարի սպասելաժամանակը։ 

Համացանցում շրջանառվում է խարդախության նոր տեսակ, երբ զեղծարարները, արհեստական բանականության միջոցով փոխելով մարդու ձայնը, գումար են խնդրում նրա ընկերներից։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Նշվում է, որ թիրախավորված են հատկապես «Տելեգրամ» և «Ֆեյսբուք» ցանցերը։
«Իմ նոր նախագծի համար շտապ գումար է հարկավոր»,– տարբեր մարդկանց անունից նրանց ընկերներին այսպիսի հաղորդագրություն է գնում։

Զեղծարարները կարող են ինչպես ձայնային հաղորդագրություններ ուղարկել, այնպես էլ կատարել տեսազանգեր` արհեստական բանականության միջոցով փոխված ոչ միայն ձայնով, այլև տեսքով։

«Հարգելի՛ քաղաքացիներ, երբ համացանցային տիրույթում նույնիսկ ձեզ շատ մտերիմ մարդն է նման հաղորդագրությունների միջոցով գումար խնդրում` անմիջապես ստուգեք, կապ հաստատեք հետը, համոզվեք, որ իսկապես նա է»,–հայտնում է ոստիկանությունը:

Իսկ եթե այդուհանդերձ կասկածելի զանգից հետո հավատացել ու գումար եք փոխանցել, անմիջապես զանգահարեք 1-02։

Suzuki Motor-ը բաղադրիչների պակասի պատճառով ճապոնական շուկայում դադարեցրել է Swift ավտոմեքենաների թողարկումը, հայտնում է Nikkei Asia պարբերականը:

Պակասուրդը պայմանավորված է հազվագյուտ մետաղների արտահանման Չինաստանի սահմանափակումներով: Սա ճապոնական ավտոարտադրողի վրա չինական սահմանափակումների անմիջական ազդեցության առաջին դեպքն է, գրում են լրատվամիջոցները:

Տվյալ իրավիճակում սահմանափակումներ են մտցնում նաև այլ ընկերություններ:

General Motors-ը մշակում է հազվագյուտ մետաղների ցածր կամ զրոյական պարունակությամբ նոր շարժիչներ;

Mercedes- Benz-ը մատակարարների հետ բանակցություններ է վարում հազվագյուտ մետաղների անհրաժեշտ պաշարներ ստեղծելու շուրջ;

BMW-ն հայտնել է, որ պակասուրդի պատճառով մատակարարների մի մասը տուժել է։

ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի պայմաններում ապրիլին Չինաստանը որոշել է սահմանափակել մետաղների արտահանումը։

Հայաստան – Իրան սահմանին կառուցվող նոր անցակետը պատրաստ է ընդամենը 11,5% - ով: Այս մասին ԱԺ–ում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հակոբյանը։

«Չնայած պայմանագիրը կնքվել է նախորդ տարվա մարտին, բայց կապալառու կազմակերպությունը, որը պետք է բանկային երաշխիք բերեր, ուշացել է, և աշխատանքները սկսվել են տարվա կեսից»,- ասաց Վահե Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ ծրագրի ժամկետը սահմանվում է 980 օր, այսինքն՝ 2 տարի 8 ամիս, այնպես որ, այս տարի աշխատանքներն ավելի արագ տեմպերով պետք է իրականացվեն։

Հիշեցնենք, որ Մեղրիում անցակետը կառուցվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկով։

Անցակետի վերակառուցման և արդիականացման շինաշխատանքները մեկնարկել են 2023 թվականին։ Պայմանագրով նախատեսվում է կառուցել 4000 քմ կառուցապատման մակերեսով երկհարկանի վարչական շենք՝ տանիքում 1500 քմ արևային էներգակայանով: Անցակետը կունենա մուտքի և ելքի ուղղությամբ՝ տրանսպորտային միջոցների մանրամասն զննման, բեռնատար տրանսպորտային միջոցների ռենտգեն զննման և մաքսային ձևակերպումների մասնաշենքեր, ինչպես նաև մարդատար տրանսպորտային միջոցների ռենտգեն զննման հարթակ, անասնաբուժական, սանիտարական և բուսասանիտարական հսկման կայան ու այլ ենթակառուցվածքներ:

Մուտքի և ելքի ուղղությամբ՝ յուրաքանչյուրում նախատեսվում է ունենալ 5 ուղեգիծ: Մեղրիի արդիականացված անցակետը հագեցված է լինելու նաև գերժամանակակից տարբեր սարքավորումներով, մասնավորապես, մարդատար տրանսպորտային միջոցների, ձեռքի ուղեբեռի և փոքրածավալ բեռների զննման, մարդկանց սքանավորման համար նախատեսված ռենտգենաճառագայթային, ինչպես նաև լաբորատոր սարքավորումներով, UHF ռադիոկայաններով, տվյալների մշակման կենտրոնով, փաստաթղթերի իսկությունը ստուգող սարքերով և այլն:

Երեկ՝ դետեկտիվ ժանրի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվե քաղաքացուց, ով հայտնել է, որ իր 35-ամյա ընկերոջը պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենան գողացել են, ապա վթարի են ենթարկվել՝ բախվելով մի քանի ավտոմեքենաների: 

Տեղում պարզվել է, որ հունիսի 3-ից՝ ժամը 18:30-ից մինչև հունիսի 4-ի՝ ժամը 09:00-ն ընկած ժամանակատվածում անհայտ անձը օգտվելով ավտոմեքենայի՝ դուռը բաց լինելու և բանալին ավտոմեքենայի սրահում լինելու հանգամանքներից, Խաղաղ Դոնի 5 / 8 հասցեի հարևանությամբ կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենան փախցրել է, որից հետո բախվել է նույն հասցեում կայանված «Honda» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է մեկ այլ «Mercedes»-ի որն էլ տեղաշարժվելով հարվածել է կայանված «Volkswagen» մակնիշի ավտոմեքենային, որից հետո «Mercedes»-ը փախցրած վարորդը այդ ավտոմեքենան վարել է նույն փողոցի 2/1 հասցեի հարևանությամբ, որտեղ էլ բախվել է կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է «Hyundai» մակնիշի ավտոմեքենային, իսկ առևանգված «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է:

Այս մասին տեղեկացնում է Shamsyan. com-ը` ներկայացնելով նաև բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել ավտոմեքենան փախցնելու և վթարի ենթրակվելու պահը, որը արձանագրվել է տեսախցիկների կողմից: 

Ադրբեջանի Պիրգուլու գյուղի տարածքում 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Սպուտնիկ գործակալության ադրբեջանական ծառայությունը:

Ցնցումները գրանցվել են ժամը 16:02-ին, օջախը գտնվել է 7 կմ խորության վրա:

Վերջին ամիսներին Ադրբեջանում պարբերաբար գրանցվում են թույլ ուժգնությամբ երկրաշարժեր:

Ֆոտո

Թրամփն Իրանի վերաբերյալ հայտարարություն է արել, որը հակասում է ԱՄՆ հետախուզության եզրակացություններին

Մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում Տիար Սամվել Կարապետյանին . Մայր Աթոռ

Սամվել Կարապետյանի ուղերձը կալանքի որոշումից հետո. «Ինձ չեն կարող ճնշել, լինելու եմ Եկեղեցու կողքին»

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

Իրանը հայտարարեց գերծանր, երկաստիճան, հեռահար Սաջիլ հրթիռներով՝ տասներկուերորդ ալիքի մեկնարկի մասին

ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է ուղարկել իր երրորդ՝ ամենաժամանակակից ավիակիրը

Իրանն առաջին անգամ մարտական ​​գործողությունների մեջ արձակել է «Սաջիլ» միջին հեռահարության հրթիռ. #Tasnim

Կրեմլը հայտարարում է՝ Թրամփը երեկ չի խոսել Պուտինի հետ

Իսրայելական Arrow հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար հրթիռները սպառվում են. WSJ

Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված տարբեր հրթիռների ուշագրավ կադրեր

Թուրքիայից հաստատել են Նիկոլ Փաշինյանի այցը

Իրանը հերքել է բանակցային պատվիրակության Օման ժամանելու լուրերը

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանությունը և Թել Ավիվում ԱՄՆ հյուպատոսությունը փակ կմնան

Քիչ առաջ Իրանի ԶՈՒ-ն նոր տեսակի հրթիռ է արձակել

Էրդողանը Փաշինյանին կընդունի Ստամբուլում