Live24
Հունիսի 18, 2025
Live24

Live24

Լուրեր

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան ճանաչվել է Իսպանիայի Լա Լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։

ա լիգայի ավարտված առաջնությունում 28-ամյա խաղացողը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 36 հանդիպման, խփել 18 գոլ և կատարեց 11 գոլային փոխանցում։

Ռաֆինյայի առաջնորդությամբ «Բարսելոնան» առաջնությունն ավարտել է մրցաշարային աղյուսակի գագաթին՝ նվաճելով Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը պատմության մեջ 28-րդ անգամ։

Ամերիկյան Tesla-ի բաժնետոմսերի անկման պատճառով ընկերության սեփականատեր և գործադիր տնօրեն Իլոն Մասկը մեկ օրում կորցրել է 34 միլիարդ դոլար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վեճից հետո, հայտնում է Bloomberg-ը։ Սա Bloomberg Billionaires Index-ի կողմից գրանցված երկրորդ ամենամեծ կորուստն է մոլորակի 500 ամենահարուստ մարդկանց ցուցակում։ Մյուս՝ ավելի մեծ կորուստը նույնպես Մասկինն է՝ 2021 թվականի նոյեմբերին։ Էլեկտրական մեքենաների արտադրող Tesla ընկերության կապիտալիզացիան մեկ օրում նվազել է 150 միլիարդ դոլարով։

Հունիսի 5-ին NASDAQ բորսայում սակարկությունների ժամանակ ընկերության բաժնետոմսերը նվազել են 14,26%-ով՝ հասնելով մեկ բաժնետոմսի համար 284,7 դոլարի, իսկ էլեկտրական մեքենաներ արտադրողի շուկայական արժեքը կրճատվել 915,75 միլիարդ դոլարի։

Tesla-ի բաժնետոմսերը NASDAQ բորսայում երեկոյան առևտրի ժամանակ վերականգնել են իրենց կորուստների մի փոքր մասը` գինը բարձրացել է 0,8%-ով՝ հասնելով մեկ բաժնետոմսի համար 286,9 դոլարի։
Իլոն Մասկի անձնական կարողությունը մեկ օրում նվազել է 33,9 միլիարդ դոլարով։ Չնայած կորուստներին՝ Մասկը նախկինի պես զբաղեցնում է առաջին տեղը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 335 միլիարդ դոլար կարողությամբ՝ ըստ Bloomberg Billionaires Index-ի։Axios-ի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական կարողությունը սկանդալի հետևանքով կրճատվել է մոտ 1 միլիարդ դոլարով։ Trump Media & Technology Group-ի 8% անկումը ԱՄՆ նախագահին արժեցել է մոտ 202 միլիոն դոլար։ Թրամփի եկամտի համար ավելի մեծ հարվածը նրա պաշտոնական meme coin-ի մոտ 10%-ով անկումն է, որը նրան կարող է արժենալ գրեթե 900 միլիոն դոլար։

Կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի հեռախոսազրույցը։

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Մասուդ Փեզեշքյանին Զոհաբերության տոնի՝ Էյդ-է Ղորբանի առիթով։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Հրապարակ» թերթին անպայման դատի կտամ, որ ապացուցվի, որ ընտանեկան և հոգևոր կյանքը ինձ համար արժեք ու սկզբունք են և ոչ թե մարդկանց մոլորեցնելու միջոց։
Այս առիթով նաև պնդում եմ, որ Գարեգին Բ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։
Թող Գարեգին Բ-ն էլ ինձ դատի տա հայտարարված արժեքներին և Կաթողիկոսի կարգավիճակին իր համապատասխանելիությունը ապացուցելու համար։
Հ․Գ․ Հայ առաքելական եկեղեցին մեր սրբությունն է, մեր ինքնությունը։ Չպիտի այլեւս հանդուրժենք այդ սրբությունը պղծողներին»։
Նշենք, որ «Հրապարակ»-ն այսօր «Փաշինյանը դավաճանո՞ւմ է արդյոք կնոջը» վերտառությամբ հոդված էր հրապարակել՝ գրելով․ «Երկրի առաջնորդը պետք է համապատասխանի պահանջների լայն շրջանակի` օրինակ՝ լինի գրագետ, խելացի, շրջահայաց և բարոյական:

Այդ իսկ պատճառով դավաճանում է նա կնոջը թե չէ՝ շատ կարևոր է պարզել։ Մի քանի տարի առաջ լուրեր էին պտտվում, որ Փաշինյանը ժամերով աշխատասենյակում փակվում է սեփական խոսնակի հետ և ներսից տարօրինակ ձայներ են գալիս: Կասեք՝ սա ի՞նչ բամբասանք է, ինչու՞ է լրատվամիջոցը իրեն իրավունք վերապահում նման անհիմն և մերկապարանոց հայտարարություններ անել։ Իհարկե, մենք նման բան չէինք հրապարակի, եթե չլիներ երկրի ղեկավարի արշավը Վեհափառ հայրապետի դեմ, բայց, եթե թիվ մեկ պաշտոնյան կարող է ասել՝ «այսպիսի լուրեր են պտտվում, թող Կաթողիկոսը հերքի», մենք էլ կարող ենք նույն հարցադրումը անել: Հիմա համառ լուրեր են պտտվում, որ Դուք դավաճանել եք տիկին Հակոբյանին, նա անգամ զանգել է տվել Ձեր խոսնակին ու պրոտոկոլի միջոցով փոխանցել, որ վարչապետի կողքին քայլելու իրավունք ունի միայն առաջին տիկինը, իսկ խոսնակը անգամ եթե հետը քնում է, պետք է միջոցառումների ժամանակ պատշաճ հեռավորությամբ քայլի՝ իր տեղը իմանալով:

Հետո էլ՝ ըստ օդից կախված լուրերի՝ խոսնակի կողմից պահանջը չկատարելու համար ամեն ինչ արել է, որ իր ամուսինը աշխատանքից ազատի վերջինին: Մեզ այս տեղեկատվությունը հետաքրքիր է միայն վարչապետի անձի բարոյական որակների մասին կարծիք ձևավորելու համար:

Մենք՝ իր ընտրողները, սպասում ենք նրա հրապարակային պարզաբանմանը իր կողմից ամուսնական հավատարմության խախտման վերաբերյալ։

Լռել կամ ստել, նշանակում է յուր անձին դուրս դնել բարոյական նորմերից»։ 

Նիկոլ Փաշինյան

Վրաստանի ֆիննախարարության եկամուտների ծառայության հաղորդմամբ՝ Հայաստանից ներմուծվող սեզոնային ծաղիկների 10 հազար միավորից բաղկացած խմբաքանակի մուտքը Վրաստան արգելվել է. պատճառը հայտնաբերված վնասատուներն են։

Հաղորդվում է, որ հայ-վրացական սահմանի «Սադախլո» մաքսակետում ծաղիկները ենթարկվել են ֆիտոսանիտարական ստուգման։

Ըստ վրացական կառավարության կարգավորումների՝ վարակված բուսական արտադրանքը ենթակա է վերադարձման արտահանող երկիր։ 

Հայաստանը Վրաստան ծաղկի հիմնական մատակարարներից է՝ Էկվադորից հետո։

«Սակստատ»-ի տվյալներով՝ 2024 թվականին Հայաստանից Վրաստան է ներմուծվել 3.2 մլն դոլարի ծաղիկ, իսկ 2025 թվականի առաջին չորս ամիսներին՝ 1.3 մլն դոլարի։

Նիկոլ Փաշինյանը բարևներ է փոխանցել Վլադիմիր Պուտինին և հատուկ ընդգծել, որ Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ ունեցել է և ունի կառուցողական, առարկայական հարաբերություններ, և իրենց հարաբերություններում որևէ խնդիր չկա։ Այս մասին հայտնել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով ճեպազրույցի ժամանակ։

«Ամենատարբեր բարդ իրավիճակներում նրանք միշտ փոխըմբռնման են հասնում և գտնում անհրաժեշտ որոշումը»,- Պուտին-Փաշինյան հարաբերություններն է գնահատել Մատվիենկոն։

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ դեռևս ցանկություն չունի հանդիպել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Այս մասին փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները: 

«Ես դեռ չեմ ցանկանում հանդիպել Գարեգին Բ-ի հետ։ Նրա հետ հանդիպումը համարում եմ պատվից ցածր»,-ասել է Փաշազադեն։

Նրա խոսքով՝ Գարեգին Բ-ն, բացի կրոնական կարգից, նաև քաղաքական թիկնոց է հագել։ «Հոգևոր մարդը չպետք է այդքան խորասուզվի քաղաքականության մեջ։ Այդ պատճառով ես նրա հետ հանդիպելու մտադրություն չունեմ»,-հավելել է Փաշազադեն:

Սրբազաններից մեկի «քեռակնոջ» թեմայով Փաշինյանի գրառման հետ կապված արդեն հարուցվել է վարույթ:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը ասաց, որ մինչև փաստաբան Արա Զոհրաբյանի դիմումն իրենք սեփական նախաձեռնությամբ արդեն հարուցել էին վարույթ, իսկ մյուս խնդիրները, որ ներկայացվել են դիմումով, դեռևս քննության փուլում են։

Հիշեցնենք, որ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման կապակցությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բողոք է ներկայացվել:

Ժամանակին Երևանում գործում էր «Իրևանի ղազիաթը», որն ընդգրկում էր ամբողջ Հայաստանը և ենթարկվում Կովկասի մահմեդականների վարչությանը։ Ավելի ուշ, ադրբեջանական ժողովուրդը տեղահանվեց, մեր հայրենակիցները չէին կարող այնտեղ ապրել, և այդ պատճառով էլ մեր ղազիաթը նույնպես ստիպված եղավ դադարեցնել գործունեությունը։

Ինչպես, Թերթի փոխանցմամբ,հաղորդում են ադրբեջանական լրատվամիոջցները, այս մասին ասել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն:

«Մենք հավատում ենք, որ արևմտյան ադրբեջանցիները կվերադառնան իրենց նախնիների հողերը։ Այս հողերում կան բազմաթիվ մզկիթներ, սրբավայրեր և գերեզմանատներ։ Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ խորհրդակցելուց հետո մենք վերականգնեցինք մեր «Իրևանի ղազիաթը»՝ բարոյական աջակցության համար։

Եթե «Իրևանի ղազիաթն» այսօր սկսել է իր գործունեությունն այստեղ, ապա ես հավատում եմ, որ այն կվերսկսի Երևանում և Էջմիածնում»,-ասել է նա:

Իսրայելը վստահեցրել է ԱՄՆ-ին, որ հարված չի հասցնի Իրանի միջուկային օբյեկտներին, մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չասի, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները ձախողվել են: Այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրների։

«Մենք հանգստացրել ենք ամերիկացիներին և նրանց ասել, որ գրոհ սկսելու ոչ մի տրամաբանություն չկա, եթե կարելի է լավ դիվանագիտական ​​լուծում գտնել։ Ահա թե ինչու ենք մենք պատրաստվում դրան հնարավորություն տալ և չձեռնարկել որևէ ռազմական գործողություն, մինչև պարզ չդառնա, որ բանակցությունները սպառվել են, և (խմբ.՝ Սպիտակ տան ներկայացուցիչ) Սթիվ Ուիթքոֆը նահանջել է», – հայտարարել է հարթակի զրուցակիցներից մեկը։

Իսրայելի պաշտոնատար անձանց խոսքով՝ խոստումները տրվել են ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերի, «Մոսադ»-ի տնօրեն Դավիդ Բառնեայի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ցահի Հանեգբիի՝ անցյալ շաբաթ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։

Սպիտակ տունը դեռևս սպասում է միջուկային համաձայնագիր կնքելու առաջարկությանը Իրանի պատասխանին։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ներկայում աշխատում են պատասխանի վրա։

Հունիսի 4-ին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել էր, որ Թեհրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդրի կարգավորման համար ԱՄՆ-ի առաջ քաշած պայմանները հակասում են Իրանի շահերին։

Ֆոտո

Կրեմլը հայտարարում է՝ Թրամփը երեկ չի խոսել Պուտինի հետ

Իսրայելական Arrow հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար հրթիռները սպառվում են. WSJ

Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված տարբեր հրթիռների ուշագրավ կադրեր

Թուրքիայից հաստատել են Նիկոլ Փաշինյանի այցը

Իրանը հերքել է բանակցային պատվիրակության Օման ժամանելու լուրերը

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանությունը և Թել Ավիվում ԱՄՆ հյուպատոսությունը փակ կմնան

Քիչ առաջ Իրանի ԶՈՒ-ն նոր տեսակի հրթիռ է արձակել

Էրդողանը Փաշինյանին կընդունի Ստամբուլում

Սամվել Կարապետյանը սոսկ բարերար չէ, նա մեր նորագույն պատմության բարերարության խորհրդանիշն է. Դավիթ Համբարձումյան

Իրանում համացանցը գրեթե ամբողջությամբ անջատված է. NetBlocks

Թավրիզին հարվածած ԱԹՍ-ները ներթափանցել են Ղարաբաղից. իրանցի քաղաքագետ

«Տաշիր» ընկերությունների խումբը չի պատրաստվում չեղարկել Ռուսաստանում և Հայաստանում նախկինում հայտարարված նախաձեռնությունները

Սամվել Ալեքսանյանի կինն արձագանքել է Կարապետյանի դստեր` դատարանի մոտ հավաքվելու կոչին

Երեք քննիչով էին եկել. ճնշման մեթոդ էր. դատախազը չկարողացավ հիմնավորել մեղադրանքը. Ռուբեն Հակոբյան

Անլուրջ մեղադրանք է. դատարանը խորհրդակցականում է. որոշման ժամի մասին տեղեկություն չկա. փաստաբաններ