Վրաստանի գյուղնախարարը ՀՀ չի գա. հայկական բեռնատարների հարցը կքննարկվի փոխնախարարի հետ
Հունիսի 30, 2025

Վրաստանի գյուղնախարարը ՀՀ չի գա. հայկական բեռնատարների հարցը կքննարկվի փոխնախարարի հետ

Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլին, որն այսօր պետք է Հայաստան գար սահմանին կանգնած բեռնատարների հարցը քննարկելու համար, չեղարկել է այցը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Գերատեսչության ղեկավար Գևորգ Պապոյանն ավելի վաղ հայտնել էր, որ Սոնգուշվիլիի այցի ընթացքում խնդիրը վերջնականապես կլուծվի։

«Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարարը անձամբ կապ է հաստատել նախարար Պապոյանի հետ։ Ներողություն են խնդրել ու հայտնել, որ նախարարն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարողանալու գալ, փոխնախարարն ինքը կգա»,– նշեցին գերատեսչությունից։

Հիշեցնենք` մայիսի 13-ին հայաստանյան կոնյակ արտադրողները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։ Հայ տնտեսվարողները պնդում են, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննությոն են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։

Օրեր անց Վրաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարեց, թե հայկական կոնյակի առաքումները չեն ուշանում, և կատարվում են սովորական մաքսային ընթացակարգեր։ Այս հայտարարությունից դժգոհ տնտեսվարողները մայիսի 21-ին դարձյալ հավաքվեցին դեսպանատան մոտ` Վրաստանի իշխանություններից պահանջելով լուծել խնդիրը։
Մեկ օր անց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը նախկինում խոստացել էր խնդրի լուծման նպատակով մեկնել Վրաստան, լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ Վրաստանի տարածքով հայկական կոնյակի տարանցման ձգձգումների խնդիրը դեռևս չի լուծվել, քննարկումներն էլ երկու կողմերի միջև շարունակվում են օնլայն ձևաչափով։

Հունիսի 5–ին հայտնի դարձավ, որ 52 մեքենա վրացական սահմանը հատելու ու Ռուսաստան մտնելու թույլտվություն է ստացել, բայց դեռ 72 բեռնատար շարունակում է մնալ Վրաստանում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը մեղմացնում է Սիրիայի դեմ պատժամիջոցները

Արմավիրում քամու հետևանքով պոկվել է շենքի տանիք, վնասվել են ավտոմեքենաներ, էլեկտրալարեր

Քննարկվել են Վրաստանի տարածքով հայկական կոնյակով բեռնված մեքենաների արագ և անխոչընդոտ անցմանը հարցը

Իրանի խորհրդարանը քվեարկել է ամերիկյան SpaceX ընկերության կողմից Starlink արբանյակային ինտերնետ ծառայության օգտագործումն արգելելու օգտին

Ռուբեն Ռուբինյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

Բաքվում ձերբակալվել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ի 2 աշխատակից

Հնդկաստանի հետ հարաբերություններում լրջագույն խզում է սպասվում. Խայալ Մուազին

Արմեն Ասատրյանը նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ

Բաքուն դեմարշ է կազմակերպել Ռուսաստանում ադրբեջանցիների ձերբակալությունների պատճառով

Ադրբեջանի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ

Կանադան կչեղարկի թվային ծառայությունների հարկը

Լավրովն ավելի լավ է չխառնվի ՀՀ-ի ներքին գործերին, Եկեղեցու հարցը մեր ներքին գործն է. Միրզոյան. Տեսանյութ

Մակրոնը Նիկոլին Նոբելյան մրցանակ է խոստացել. Ֆարմանյան

Բոլոր ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են․ Նիկոլ Փաշինյան

Լավրովը՝ Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումների մասին