ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել խոստացված հրթիռները՝ «շահեդների» դեմ պայքարելու համար և դրանք ուղարկել է Մերձավոր Արևելք։
Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ABC News-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ խոսքը Բայդենի վարչակազմի խոստացած 20 հազար հրթիռների մասին է։ Ըստ Ուկրաինայի նախագահի՝ պաշտպանության նախարարն ամերիկացիների մերժման իրեն զեկուցել է հարցազրույցի օրը։
Ավելի վաղ նախագահը կշտամբել էր ԱՄՆ-ին Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր վաճառելուց հրաժարվելու համար։
Hraparak.am-ի տարածած տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր գրառման մեջ նշել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը
Պետությունը (իշխանությունը) պատկանում է ժողովրդին։
Եկեղեցին պատկանում է ժողովրդին։
Մենք պետությունը (իշխանությունը) վերադարձրել ենք ժողովրդին։
Եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է, թե ինչ վթար է տեղի ունեցել Արմաշ գյուղի մոտակայքում։
«Հունիսի 8-ին՝ ժամը 19:10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է Նիսան մակնիշի ավտոմեքենա' վարչարարություն իրականացնելու նպատակով։ Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող Հյունդայի մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։
Պատահարի հետևանքով երեք մարդ, այդ թվում՝ պարեկային ծառայության կարգախմբի կին ծառայողը ստացել են մարմնական վնասվածքներ ու հոսպիտալացվել։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ նշված վթարի մասնակից է նաև ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը։ Հայտնում ենք, որ այս տեղեկությունը իրականության հետ որևէ աղերս չունի և կոչ ենք անում՝ չճշտված ու չստուգված տեղեկություններ չտարածել»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Բագրատ Սրբազանը Շիրակի թեմի առաջնորդարանում է, հանդիպում է Միքայել Սրբազանին:
Հետևեք մեզ նաև Տելեգրամում
«Հրապարակ»-ի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս Արմաշ գյուղում ավտովթարի է ենթարկվել, վնասվածքներ են ստացել նաև թիկնապահներից ոմանք։
Փաշինյանի ավտոշարասյունն ավտովթարի է ենթարկել քաղաքացի Յուրիկ Շահնազարյանին։ Վերջինիս շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
Նշենք, որ սա Փաշինյանի շարասյան կողմից առաջին վթարի դեպքը չէ. տարիներ առաջ Փաշինյանի շարասյունը վթարի ենթարկեց հղի Սոնա Մնացականյանին, ով մահացավ։
Ամերիկացի գործարար Իլոն Մասկի հայրը ժամանել է Մոսկվա և պատրաստվում է մասնակցել «Ապագայի ֆորում 2050» միջոցառմանը: Միջոցառումը տեղի կունենա հաջորդ շաբաթվա սկզբին և նվիրված կլինի, ի թիվս այլ բաների, երիտասարդ ռուսաստանցիների հայրենասիրական դաստիարակությանը և ժողովրդագրական խնդիրների լուծմանը:
Ֆորումի մեկնարկի նախօրեին Էրոլ Մասկը հարցազրույց է տվել մեկ այլ թեմայի շուրջ՝ որդու և ԱՄՆ վարչակազմի հակամարտության մասին:
«Իզվեստիա»-ին տված մեկնաբանության մեջ պարոն Մասկը դատապարտել է որդուն ԱՄՆ նախագահի հետ հակամարտությանը մասնակցելու համար։ Նա կարծում է, որ Իլոն Մասկը և Դոնալդ Թրամփը պարզապես շատ հոգնած են ընտրություններից հետո կատարած աշխատանքի պատճառով։
«Նրանք հինգ ամիս շարունակ մեծ սթրեսի մեջ են եղել։ Թողեք շնչեն»։
Ձեռնարկատիրոջ հայրը համոզված է, որ այս իրավիճակում հաղթողը ցանկացած դեպքում պետության ղեկավարն է լինելու. «Նա նախագահն է, նա ընտրվել է... Իլոնը սխալ է թույլ տվել, կարծում եմ, բայց նա հոգնած է, նա սթրեսի մեջ է»։ Էրոլ Մասկը վստահություն է հայտնել, որ հակամարտությունը շուտով անցյալում կմնա և կմոռացվի։
Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և 13-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 8-ի ցերեկը, 9-12-ը աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Երևանում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 12-13-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ի և 13-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է, 12-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարված է հասցրել Սիրիայի հարավում՝ Մազրաաթ Բեյթ Ջին շրջանում, պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման անդամի ուղղությամբ, մի քանի օր անց այն բանից հետո, երբ Իսրայելը գրեթե մեկ ամսվա մեջ առաջին անգամ օդային հարվածներ էր հասցրել այդ երկրին, հայտնում է Times of Israel-ը։
ՀԱՄԱՍ-ը դեռևս չի մեկնաբանել հարձակումը։
Երեքշաբթի Իսրայելը հայտարարել է, որ հարված է հասցրել կառավարությանը պատկանող զենքի ուղղությամբ՝ ի պատասխան այն բանի, որ երկիրը նոր ղեկավարության օրոք առաջին անգամ երկու արկ է արձակել, իսկ պաշտպանության նախարար Իսրայել Կացը դրա համար պատասխանատվությունը դրել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի վրա։
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը և ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը ծեծկռտուք են սարքել Սպիտակ տան արևմտյան թևում՝ Օվալաձև աշխատասենյակում լարված հանդիպումից հետո։ Նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բենոնի խոսքով՝ միջադեպը սկսվել է Մասկի կողմից պետական ծախսերը կրճատելու չիրականացված խոստումների շուրջ բուռն վեճից։ Այս մասին գրում է Newsweek-ը:
Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ ներքին եկամուտների ծառայության հանձնակատարի թեկնածության քննարկումից հետո, նախարար Բեսենթը Մասկին հիշեցրել է դաշնային ծախսերը 1 տրիլիոն դոլարով կրճատելու խոստման մասին։ Բեսենթը նրան մեղադրել է «խարդախության» համար և անվանել «իսկական խարդախ», ինչին Մասկը կտրուկ է արձագանքել։ Դրանից հետո Մասկը Բեսենթին ուսով հրել է, ինչը հանգեցրել է նախարարի հակահարվածին, և կռիվը շարունակվեց մինչև երրորդ անձանց միջամտությունը։
«Սքոթ Բեսենթը դիմել է Մասկին և ասել․ «Դու խոստացել էիր մեզ 1 տրիլիոն դոլարի կրճատումներ, իսկ հիմա մոտ 100 միլիարդ է... Ինչքա՞ն կարելի է։ Ի՞նչ ես անում»», - պատմել է Բենոնը:
«Եվ հենց այդ պահին Իլոնը ֆիզիկապես արձագանքել է։ Դա նրա ցավոտ թեմա է: Դա վեճ չէր, դա ֆիզիկական բախում էր։ Իլոնն ուղղակի հրեց նրան: Բախումից հետո Թրամփը 100 տոկոսով աջակցել է Բեսենթին», - հավելել է Բենոնը։