Ի՞նչ վթար է տեղի ունեցել Արմաշ գյուղում. վիրավորների մեջ կին պարեկ կա
Հունիսի 30, 2025

Ի՞նչ վթար է տեղի ունեցել Արմաշ գյուղում. վիրավորների մեջ կին պարեկ կա

Ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է, թե ինչ վթար է տեղի ունեցել Արմաշ գյուղի մոտակայքում։

«Հունիսի 8-ին՝ ժամը 19:10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է Նիսան մակնիշի ավտոմեքենա' վարչարարություն իրականացնելու նպատակով։ Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող Հյունդայի մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։

Պատահարի հետևանքով երեք մարդ, այդ թվում՝ պարեկային ծառայության կարգախմբի կին ծառայողը ստացել են մարմնական վնասվածքներ ու հոսպիտալացվել։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ նշված վթարի մասնակից է նաև ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը։ Հայտնում ենք, որ այս տեղեկությունը իրականության հետ որևէ աղերս չունի և կոչ ենք անում՝ չճշտված ու չստուգված տեղեկություններ չտարածել»,– ասվում է հաղորդագրության մեջ։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ադրբեջանական պետական հեռուստատեսությունը բացահայտորեն հարձակվել է Պուտինի վրա. Ինչպես կարձագանքի Կրեմլը. Տեսանյութ

Տեքստը կազմվել է Սրբազանի կողմից, պաշտպանների ներկայությամբ. Արա Զոհրաբյան. Տեսանյութ

Կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիների տոկոսները կզրոյացվեն

ԱԳՆ-ում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի առանձնազրույցը

Հայտնի են 2025 թվականի ամռան լավագույն սմարթֆոնները

Անհապաղ վերսկսե՛ք ԱԷՄԳ-ի հետ աշխատանքը․ Մակրոնը դիմել է Փեզեշքիանին

Տարադրամի փոխարժեքները հունիսի 30-ին

Գերմանիայի արտգործնախարարը ժամանել է Կիև՝ քննարկելու աջակցության հարցերը

Հնարավոր է՝ ԱՄՆ-ի հարվածները Իրանին չեն ոչնչացրել նրա միջուկային ծրագիրը. Թրամփ

Կալիֆոռնիայում տեղի ունեցող խոշոր հրդեհները բազմաթիվ բնակիչների ստիպել են լքել իրենց տները

Ակումբային ԱԱ․ «Բավարիան» 4:2 հաշվով հաղթել է «Ֆլամենգոյին»

Երևանում Ավանի 6-րդ փողոցում ավտոմեքենա է այրվել

«Հյուսիս-հարավի» Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով (վիդեո)

Թրամփը չափազանցնում է, նրա խոսքերի հետևում կա մեկ այլ ճշմարտություն. Իրանի գերագույն առաջնորդ

Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակն առաջիկա օրերին