2025 թ. հունվար–օգոստոսին Հայաստանում ծնվել է 20 437 մարդ, մահացել` 17 210–ը։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
2025 թվականին մահվան հիմնական պատճառ են շարունակում մնալ նորագոյացությունները, շնչառական օրգանների հիվանդությունները, մարսողական օրգանների հիվանդությունները և այլն։
2025 թվականին ՀՀ–ում ամուսնացել է ավելի քիչ մարդ, քան 2024 թ.։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների` այս տարի ամուսնացել է 8 985 մարդ, իսկ 2024 թվականին` 10 405։
Այս տարվա 7 ամսվա կտրվածքով ՀՀ–ից մեկնել է 1 464 974 մարդ։