Իտալական ֆուտբոլն անկում է ապրում․ «Ինտերի» նախագահ
Հոկտեմբերի 29, 2025

Իտալական ֆուտբոլն անկում է ապրում․ «Ինտերի» նախագահ

By Հոկտեմբերի 08, 2025 103

«Ինտերի» նախագահ Ջուզեպե Մարոտան խոսել է իտալական ֆուտբոլի ներկայիս մարտահավերների մասին՝ ընդգծելով, որ Սերիա Ա-ն կորցրել է իր նախկին փայլը։ 

Իտալական ֆուտբոլը գտնվում է անկման փուլում։ Մենք վերածվել ենք անցումային լիգայի, որտեղ այլևս չկա այն գրավչությունը, որն ունեինք 2000-ականներին։ Այժմ խոշոր աստղերը գալիս են Իտալիա, երբ արդեն մոտենում են կարիերայի մայրամուտին։

Մարոտան նշել է տրանսֆերային շուկայի սահմանափակությունները՝ որպես հիմնական խնդիր։ 

Օրինակ՝ «Ռեալը» 60 միլիոն եվրո է վճարել երիտասարդ Մաստանտուոնոյի համար, մինչդեռ Իտալիայում ակումբները հազվադեպ են երիտասարդ խաղացողի համար վճարում 35 միլիոն եվրոյից ավելի։ Տրանսֆերային շուկան այստեղ խիստ սահմանափակ է։

Նա ընդգծել է, որ խոշոր ակումբները՝ «Ինտերը», «Միլանը», «Յուվենտուսը», «Ռոման», «Նապոլին» և «Ատալանտան», կենտրոնացած են ֆինանսական կայունության վրա։

2000-ականներին խաղացողների վաճառքը հազվադեպ էր, սակայն այսօր առանց դրա դժվար է ապահովել կայուն ֆինանսական հաշվետվություն։

Բացի այդ, Մարոտան նշել է արտասահմանյան հեռարձակման իրավունքների շուկայի խնդիրը։

Կարևոր խնդիր է նաև արտասահմանյան հեռարձակման իրավունքների շուկան, որտեղ մեր եկամուտները զգալիորեն զիջում են այլ առաջնություններին՝ երբեմն 10 անգամ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը նախատեսում է Հունգարիայի վարչապետի հետ հանդիպել նոյեմբերի 8-ին

Ինչպես է Ֆրենսիս Քուրկջյանը վերստեղծել «փողի հոտը»

ՀՀ-ում համաներում չի սպասվում

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն. նա նոր ռեկորդ սահմանեց

Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է ռուսական երկու նավթավերամշակման գործարանների nչնչացման մասին

Եղեք զգոն հանրային տարբեր վայրերում անվճար Wi-Fi ցանցերից օգտվելուց. ՆԳՆ

Իրանում արգելվել է Հելոուինը

ՀԱՄԱՍ-ը հերքել է իսրայելական ուժերի վրա հարձակումը

2026 թ–ի ընտրություններն ավելի թանկ կարժենան, քան 2021–ինը. ԿԸՀ

Գազայի հատվածում ավիահարվածների հետևանքով զոհվել է 104 պաղեստինցի, այդ թվում՝ 46 երեխա և 20 կին

ԱՄՆ-ն փորձել է կազմակերպել Վենեսուելայի նախագահի առևանգումը․ AP

Բրազիլիայում զոհերի թիվը հասել է 100-ի. ոստիկանության և ավազակախմբի բախումը շարունակվում է

Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին. Կայա Կալաս

Լիտվան առնվազն մեկ ամսով փակել է Բելառուսի հետ սահմանը

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի