Առաջարկվում է արգելել տրանսպորտային միջոցներում լրացուցիչ ուժեղացուցիչներ և բարձրախոսներ տեղադրելը դրանից հնչող բարձր երաժշտությունն արգելելու նպատակով: Այդ մասին Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 30-ի նիստին ասաց Սերգեյ Բագրատյանը՝ ներկայացնելով իր, Ալեն Սիմոնյանի, Հասմիկ Հակոբյանի և Արուսյակ Ջուլհակյանի համահեղինակած ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը» երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Այս մասին գրում էLurer.am-ը:
Հիմնական զեկուցողը ներկայացրեց նաև տուգանքի չափը նշյալ խախտումը կատարողների համար:
«Տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ կամ խլացուցիչներ, նվագարկիչներ, լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ բարձրախոսներ տեղադրելը կամ շարժման ընթացում դրանք օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով և ստանդարտներին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարաքավորումների, խլացուցիչների կամ նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչների կամ բարձրախոսների բռնագրավման և տուգանային միավորի կիրառմամբ՝ 2 միավոր»,- ասաց պատգամավորը: