«Կաջակցեմ ՔՊ–ին, միայն թե մեր ընտանիքի գործը «ջրեք». ի՞նչ են պատասխանել ՔՊ–ից. «Իրավունք»
Հոկտեմբերի 08, 2025

«Կաջակցեմ ՔՊ–ին, միայն թե մեր ընտանիքի գործը «ջրեք». ի՞նչ են պատասխանել ՔՊ–ից. «Իրավունք»

By Հոկտեմբերի 01, 2025 33

«Իրավունք» թերթը գրում է. «Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, թե ինչ է կատարվում ՔՊ-ում ուշագրավ մանրամասներ են պատմում տեղի աղբյուրները:

Ասում են, թե Վաղարշապատի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը «չերեզներով» տեղեկացրել է, որ պատրաստ է ընտրություններին աջակցել ՔՊ–ին՝ միայն թե, իր ընտանիքին առնչվող քրեական գործերը «ջրեն»: ՔՊ-ից էլ վերջինիս հասկացրել են, որ ինքն առանձնապես կշիռ չունի, որ մի հատ էլ իր զրոյական վարկանիշով աջակցի ինչ-որ հարցում:

Այս իրավիճակում Դիանա Գասպարյանը ստիպված նեղ շրջապատում ասում է, որ ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանի թեկնածությանը ոչ էլ սատարելու է:

Rate this item
(0 votes)

Լրահոս