Ուղիղ. Քաղաքապետարանը քանդում է Երևանի Գնունու շուկայի տաղավարները
Հոկտեմբերի 08, 2025

Ուղիղ. Քաղաքապետարանը քանդում է Երևանի Գնունու շուկայի տաղավարները

By Հոկտեմբերի 01, 2025 51

Երևանի Գնունու շուկայում գտնվող կրպակները, տաղավարները ժամանակին կառուցվել են առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի սեպտեմբերի 30–ի որոշմամբ Արամ Մանուկյան և Սիմոն Վրացյան փողոցների միջնամասում գտնվող կրպակները, տաղավարները քանդելու որոշում է կայացվել, որպեսզի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատվի։

Ըստ որոշման` ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման): Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը՝ առանց դատարան դիմելու:

«Հանձնարարել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, սույն որոշմամբ նախատեսված ապամոնտաժման (քանդման) ու դրան զուգորդող այլ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը դատական կարգով բռնագանձել ինքնակամ կառույցն իրականացրած անձից: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից»,–նշված է փաստաթղթում:

Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից հետո երկամսյա ժամկետում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժման աշխատանքներ է իրականացնում Գնունու շուկայի տարածքում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Հայտարարագրումը չի չեղարկվել․ մի բան «տոնելուց» առաջ, ուշադիր կարդացեք»․ Նաիրա Կարապետյան

«Բարսելոնայի» եկամուտները 2024/25 մրցաշրջանում ռեկորդ են սահմանել

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսրայելի հետ գերիների ցուցակների փոխանակման մասին

4 օտարերկրացիներին դանակահարողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Առաջին անգամ Էրեբունի թանգարանի տարածքից կմեկնարկի օդագնացության միջազգային փառատոնը

Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները կմասնակցեն Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» համաժողովին

«Զանգեզուրի միջանցքը»՝ Գաբալայի հռչակագրում

ԹՊԿ առաջնորդները ստորագրել են Գաբալայի հռչակագիրը, որում հիշատակվում է «Զանգեզուրի միջանցքը»

Մակրոնը կարող է լուծարել Ֆրանսիայի խորհրդարանը՝ իր հրաժարականից խուսափելու համար

Իրանում վերացրել են պարտադիր կերպով հիջաբ կրելը․ Khabar Online

«Թուրքիան առաջին քայլն է անում թյուրքական պետությունների հետ միասնական այբուբենի ստեղծման ուղղությամբ». Էրդողան

Ադրբեջանը ներգրավված է նախագահ Ռաիսիի մшհվшն մեջ. Իրանի խորհրդարանի պատգամավոր

Թրամփի փեսան չի հեռանա Եգիպտոսից, քանի դեռ երկրում ընթացող Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցություններում համաձայնություն ձեռք չի բերվել. Axios

Հունվար–սեպտեմբերին ձեթը թանկացել 15,9 տոկոսով, կարագը՝ 12.5 տոկոսով, սուրճը՝ 14.2 տոկոսով, հացը՝ 5 տոկոսով