Live24
Ապրիլի 28, 2025
Live24

Live24

Լուրեր

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգթոնի պաշտոնյաները հանդիպումներ են ունենում ռուս և ուկրաինացի պաշտոնյաների հետ, «և ինչ-որ առումներով մոտենում են նպատակին»։ Միաժամանակ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ դժգոհ է շարունակվող հարձակումներից։

«Ես գոհ չեմ այն ​​ամենից, ինչ տեղի է ունենում ռմբակոծությունների հետ կապված, քանի որ նրանք հիմա խելագարի պես ռմբակոծում են: Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում այնտեղ»,- CNN-ի փոխանցմամբ ասել է Թրամփը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Օվալաձև աշխատասենյակում ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք՝ Պուտինն իր հերթին նշել էր, որ Ռուսաստանը «աստիճանաբար, ոչ այնքան արագ, որքան ոմանք կցանկանային, շարժվում է Ուկրաինայում իր նպատակներին հասնելու ուղղությամբ»:

Ապրիլի 8-ին` տեղական ժամանակով ժամը 00:35-ին (Գրինվիչի ժամանակով ապրիլի 7-ին՝ ժամը 20։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 46․56⁰ աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ինչպես նաև Սոթք և Կութ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ 

Համաշխարհային սուպերաստղ Ջենիֆեր Լոպեսը համաշխարհային տուրի շրջանակներում համերգով հանդես կգա նաև Երևանում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լոպեսը ամռանը կայանալիք համերգային տուրի մասին հայտնել է «Ինստագրամ»-ի իր էջում։ 

Հրապարակվել է նաև այն քաղաքների ցանկը, որտեղ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա իր "Up all night" խորագիրը կրող համաշխարհային տուրի շրջանակներում, որոնց թվում է նաև Երևանը։ 

Երևանում Լոպեսի համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում։ 

Տուրի շրջանակներում Լոպեսը համերգներ կունենա նաև Թուրքիայում, Իսպանիայում, Եգիպտոսում, Հունգարիայում, Լեհաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ղազախստանում։ 

 ԱՄՆ-ն և Իրանն ուղիղ բանակցություններ են վարում։ Այդ մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ բանակցություններից հետո: 

«Մենք ուղիղ բանակցություններ ենք վարում Իրանի հետ, և դրանք արդեն սկսվել են։ Շաբաթ օրն ԱՄՆ-ի և Իրանի միջև գրեթե ամենաբարձր մակարդակով շփումներ տեղի կունենան։ 

Կարծում եմ՝ բոլորը համաձայն են, որ գործարքի կնքումը նախընտրելի կլիներ։ ԱՄՆ-ն ազնիվ և շահավետ գործարքներ կկնքի այլ երկրների հետ, իսկ հակառակ դեպքում նրանց հետ ոչ մի ընդհանուր բան չի ունենա։ ԱՄՆ-ն կնախընտրեր Իրանի միջուկային ծրագրերի հարցը կարգավորել բանակցությունների միջոցով, ինչը համապատասխանում է նաև Թեհրանի շահերին»,- ասել է նա։

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ԱԳՆ-ն օրերս հանդես եկավ մի հայտարարությամբ, որը քաղաքական դաշտում ու շատ փորձագետների շրջանում գնահատվեց ոչ միայն ծայրեծայր անհեթեթ, այլև առնվազն դավադրական, եթե չմեջբերենք առավել կոշտ ձևակերպումները: Մեջբերենք մի հատված. «...Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»:

Սկսենք վերջից. ի՞նչ «միջպետական հարաբերությունների կարգավորման» մասին է խոսքն առհասարակ: ՀՀ-ն ու Ադրբեջանը 1991ից ի վեր ե՞րբ են ունեցել «միջպետական հարաբերություններ»: Սրա վրա չէինք կենտրոնանա, եթե հայտարարություն անողն ԱԳՆ-ն չլիներ: Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթանում են, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» կնքման բանակցություններ, որից հետո է միայն հնարավոր (անհավանական թվացող բան է, իհարկե, բայց համարենք հնարավոր), որ Հայաստանն ու Ադրբեջանը միջպետական հարաբերություններ հաստատեն:

Երկրորդ. Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հաստատել է 2021-25 թթ. «Գործունեության ծրագիր», որտեղ հստակ նշված է իրենց պարտավորությունը՝ Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացման հետ կապված: Ի՞նչ կապ ունի այստեղ ինչ-որ «հրամանագիր»:

Երրորդ. հասկանալի է, որ Արարատ Միրզոյանի ԱԳՆ-ն խոսում է Սամվել Շահրամանյանի ստորագրած թղթի մասին, որից, ի դեպ, Փաշինյանն ու իր առանցքային ֆիգուրանտները լիովին տեղյակ են եղել, չնայած ստում էին, թե ոչինչ չեն իմացել: Ամեն դեպքում. Սամվել Շահրամանյանին նույն փաշինյանական իշխանությունը չի ճանաչել ու չի ճանաչում որպես ԼՂՀ նախագահ, ու մեկ էլ հանկարծ նրա ստորագրած թղթի՞ն է հղում անում՝ սեփական հանցավոր անգործությունը արդարացնելու համար: Չհաշված, որ այդ հրամանագիրը, կարծես, ոչ ոք չի էլ տեսել:

Չորրորդ. եթե նույնիսկ ընդունենք, որ այդպիսի թուղթ իսկապես ստորագրվել է, միջազգային իրավունքի տեսակետից ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի տակ ստորագրված որևէ թուղթ առոչինչ է:

Եվ վերջապես, որքան էլ Փաշինյանն ու իր թիմը ձգտեն ինքնավերացարկվել, մեղքն այլոց գրպանը գցել, Արցախն ուրացել են իրենք, Արցախը թշնամապատկան են հայտարարել իրենք, Արցախի 9 ամիս տևած շրջափակումը հաղթահարելու համար մատները մատին չեն խփել իրենք, թշնամական ագրեսիայի, գործնականում՝ ցեղասպանական կոտորածի ու զանգվածային բռնի տեղահանման, էթնիկ զտման ենթարկելու բացահայտ նպատակների ու դրա փաստացի իրականացման պայմաններում Արցախի հայությանը մեն-մենակ են թողել իրենք:

Ու հիմա գործնականում հենց իրենք են փորձում ջնջել ոչ միայն անցյալը, այլ նաև ապագայի բոլոր հնարավորությունները: Չնայած, սա արդեն նորություն չէ, պարզապես անընդհանտ նոր «կնիք» են դնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2023 թվականի դեկտեմբերի համեմատ կազմել է 1,5%: Գնաճը 2024 թվականի դեկտեմբերին 2024 թվականի նոյեմբերի համեմատ, կազմել է 1%: Այս մասին փաստում են ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները։

2025թ. մարտին 2024թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 5.4%, իսկ 2025թ. փետրվարի համեմատ՝ 0.6% գնաճ: Հանրապետության դիտարկվող 8 բնակավայրերում 2025թ. մարտին փետրվարի համեմատ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.5-1.4%-ով, իսկ 3-ում գրանցվել է 0.2-0.1% գնանկում: Մայրաքաղաքում սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.6%-ով:

Համաձայն Կոմիտեի հրապարակած տվյալների՝ այս տարի մարտին ամենամեծ գնաճը գրանցել է շոկոլադը: Շոկոլադի գինը 2025թ. մարտին 2024թ. մարտի համեմատ աճել է 11.8%-ով, կակաոյինը՝ 16.0%-ով, սուրճինը՝ 17.5%-ով, իսկ 2025թ. փետրվարի համեմատ՝ համապատասխանաբար 2.3%, 6.8%, 1.0%-ով։

Հաջորդ տեղում ալկոհոլային խմիչքը եւ ծխախոտային արտադրատեսակներն են, որոնք հանրապետությունում 2025թ. մարտին 2024թ. մարտի համեմատ աճել են 5.3% եւ 4.8%-ով։

Վերջին ամիսներին Հայաստանում որոշ մթերքների գները զգալիորեն աճել են: Ստորեւ ներկայացված են ամենաշատ գնաճ գրանցած մթերքները՝ ըստ 2025 թվականի փետրվարի տվյալների:

Բանջարեղենի տարեկան աճը կազմել է 20.4%, ձկնամթերքինը բարձրացել է 16.2%-ով, թեյ, սուրճ եւ կակաո՝ 15.6%, բուսական յուղ եւ կարագ՝ 13%-ով եւ այսպես շարունակ։ Հարկ է նշել, որ միեւնույն ժամանակ որոշ մթերքների գներ նվազել են:

Մսի գինը նվազել է 0.6%-ով: Կաթնամթերքինը եւ ձվինը՝ 3.6%-ով:

Այս տվյալները վկայում են, որ հատկապես բանջարեղենը, ձկնամթերքը, թեյը, սուրճը, կակաոն, բուսական յուղը եւ կարագը վերջին շրջանում Հայաստանում ամենամեծ գնաճն են ապրել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

2023 թ. հոկտեմբերից ի վեր պետբյուջի միջոցներից Արցախից տեղահանվածներին աջակցության տարբեր ծրագրերով հատկացվել է ավելի քան 115 միլիարդ դրամ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Տիգրան Խաչատրյանի խոսքով, Կառավարությունը 40+10 ծրագիրը դարձնում է ավելի թիրախային եւ չի բացառվում, որ խոցելի անձանց իրենք շարունակեն օգնել մինչեւ տարեվերջ:

«Օրինակ, երեխաներին, հաշմանդամության առաջին եւ երկրորդ խումբ ունեցող անձանց, կենսաթոշակառուներին հատկացնում ենք 40 հազարական դրամները, եւ եթե պարզվի՝ մեկ անձի հաշվով ամսական եկամուտը 55 հազարից քիչ եղավ, ապա մենք կտանք աջակցություն. 40 հազար դրամ, եթե մեկ մարդուց է բաղկացած ընտանիքը եւ 10 հազարական դրամ՝ յուրաքանչյուր հաջորդ անդամին»,- ասաց փոխվարչապետը:

Անդրադառնալով բնակարանային ապահովման ծրագրին, փոխվարչապետը հայտնեց, որ այսօրվա դրությամբ 900 ընտանիք է ստացել սերտիֆիկատ, որով կարող է տուն գնել կամ կառուցել. «900 ընտանիքներից 100-ն են դեռ իրացրել իրենց սերտիֆիկատի իրավունքը: Ընդհանուր քանակի տեսանկյունից, 900 ընտանիքը՝ 3800 մարդ, մոտ 10 անգամ պակաս է, քան այս ժամանակահատվածում կարող էին դիմած լինել, որովհետեւ առնվազն 4000 ընտանիք կա, որ 3 եւ ավելի անչափահաս զավակ ունեն, բազմաթիվ են այն ընտանիքները, որոնք ունեն 2 անչափահաս երեխա»:

Տիգրան Խաչատրյանը հայտնեց նաեւ, որ 22 հազար մարդ արդեն աշխատանքային զբաղվածություն եւ եկամուտներ ունեն:

Նշենք, որ արցախցիները պահանջում են չչեղարկել 40+10 ծրագիրը:

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու ավագանու առաջին նիստը կայանալու է ապրիլի 16-ին։ Այդ օրը քաղաքապետ են ընտրելու` 2 թեկնածու է առաջադրվելու. Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակով առաջադրված Վարդան Ղուկասյանը եւ ՔՊ-ից` Սարիկ Մինասյանը։ Եթե ֆորս մաժոր չլինի, քաղաքապետ կընտրվի Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը. անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերը հայտարարել են Ղուկասյանին սատարելու մասին։

ՔՊ-ն թեեւ չունի բավարար մանդատներ՝ իր թեկնածուին անցկացնելու համար, բայց ՔՊ-ականները հայտարարել են, որ Սարիկ Մինասյանը եւս առաջադրվելու է։ Գյումրու ավագանին ունի 33 մանդատ: Համայնքի ղեկավար կընտրվի այն թեկնածուն, որը կստանա ավագանու անդամների ձայների մեծամասնությունը՝ 17 ձայն։ Եթե որեւէ մեկը չստանա 17 ձայն, քվեարկության 2-րդ փուլ կլինի:

Հիշեցնենք․ ՔՊ-ն ունի 14 մանդատ, Կոմկուսը՝ 8, Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը»՝ 6, Ռուբեն Մխիթարյանի  «Իմ հզոր համայնքը»՝ 3, Կարեն Սիմոնյանի «Մայր Հայաստանը»՝ 2 մանդատ։ ՔՊ-ի հույսն այն է, որ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներն արդյունք կտան, եւ ոմանք չեն քվեարկի։

Եթե առաջադրված թեկնածուներից ոչ մեկը չստանա 17 ձայն, առավելագույն ձայներ ստացած 2 թեկնածուների միջեւ կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ` ղեկավար կընտրվի առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու 17 անդամ։ Եթե երկշաբաթյա ժամկետում նիստեր չկայանան, ու համայնքապետ չընտրվի, կգնան նոր արտահերթ ընտրությունների։Քաղաքապետի ընտրությունը բաց քվեարկությամբ է՝ անհատական քվեաթերթիկներով, որոնց վրա ընտրողի անուն-ազգանունն է նշվում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությունը վատանալու եւ անցած շաբաթ հիվանդանոց տեղափոխվելու լուրերին երեկ կառավարությունից արձագանքեցին, թե Փաշինյանը պարբերաբար հերթական ստուգումների է գնում, եւ անցած շաբաթ հերթական դեպքն է եղել։

Սակայն «Նաիրի» բժշկական կենտրոնի աշխատակազմից մեզ պատմեցին, որ վերջին ամիսներին շաբաթը երկու անգամ նա այցելում է ԲԿ` վերականգնող սիստեմաներ է ընդունում: Իսկ հիվանդանոցի աշխատանքն այդ օրերին կաթվածահար է լինում, կարելի է ասել՝ դադարեցվում է: Մինչեւ VIP պացիենտին չեն սպասարկում-ճանապարհում, հիվանդանոցի բնականոն աշխատանքը չի վերականգնվում»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 2-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի ունեցած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստի ժամանակ ուշագրավ իրավիճակ է եղել:

Նշենք, որ օրակարգում ընդգրկված է եղել կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացված աշխատանքների ներկայացումը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը զեկուցել է կոռուպցիոն ռիսկերի գնահատման եւ կառավարման համակարգում պիլոտային մեթոդաբանությունների ներդրման, օրենսդրական կարգավորումների, բարեվարքության ուսումնասիրությունների համակարգում օրենսդրական փաթեթի ընդունման եւ դրա վերաբերյալ ընդհանուր միտումների մասին:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ այդ հանդիպման ժամանակ ՀԿ սեկտորի ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ այն, ինչ քննարկվում է կոռուպցիայի առնչությամբ, կարելի է ասել, «ջուր ծեծոցի» է, եւ առավել ճիշտ կլինի, որ այս պահին սկսեն քննարկել իշխանության ներսի ամենակարկառուն ներկայացուցիչ, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ կոռուպցիոն մեխանիզմների մեջ լինելու փաստը, եւ քննել հենց նրա հարցը:

Սակայն Նիկոլ Փաշինյանը, որեւէ կերպ ընթացք չի տվել եւ որեւէ ձեւով չի արձագանքել այդ հայտարարությանը:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե որքանով է իրական մեզ փոխանցված այս տեղեկությունը:

Զրուցեցինք ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հետ, ով ներկա է եղել հանդիպմանը: Պատգամավորը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն առաջին անգամ է լսում այդ հայտարարության մասին:

Նշենք, որ ըստ քաղաքական շրջանակներում պտտվող լուրերի՝ Տիգրան Ավինյանի գլխին սեւ ամպեր են կուտակվել ու, կարծես թե, Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի առաջիկայում լրջորեն «զբաղվել» Ավինյանով, քանի որ սեպտեմբերին ՔՊ-ն նոր վարչության կազմ է ընտրելու, ու Փաշինյանը նպատակ ունի «ավինյանական թեւին» չեզոքացնելու»։

Ֆոտո

Հարավային Կովկասում Ռուսաստանի մնալու բանալին Հայաստանն է, Հայաստանում մնալու բանալին՝ Արցախը․ Միհրան Հակոբյան (տեսանյութ)

Տպավորիչ է, որ ԼՂ-ն կորցնելուց հետո շարունակում եք մնալ վարչապետ․ էստոնացի լրագրողը՝ Փաշինյանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն Պուտինին առաջարկել է չսպասել մայիսի 8-ին և կրակը դադարեցնել հենց հիմա

Թրամփը ցանկանում է մշտական հրադադար. Սպիտակ տուն

Էրդողանի որդին չի ցանկանում նախագահ դառնալ

Կանանց՝ սեքսից հրաժարվելու անսպասելի պատճառը

Կեցցե՛ ազատությունն ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը. Շարմազանովը Մոսկվայում կանխեց ադրբեջանական պատվիրակության սադրանքները. Տեսանյութ

Գյումրիում ծեծել են պարեկների

Իլոն Մասկը 5000 երեխա ունենալու գաղտնի ծրագիր ունի

Ավստրալուհին մոտ 8 000 դոլար է ծախսել, որպեսզի նմանվի կատվի, բայց ինչ-որ բան այնպես չի ստացվել

Թրամփը գնալով ավելի է հիասթափվում Ռուսաստանից և Ուկրաինայից․ Սպիտակ տուն

Կենդանակերպի 4 նշաններ, որոնք անհավանական հաջողություն կունենան մայիսի սկզբին

Վրաստանի նախագահը ժամանել է Հայաստան

Մոսկվան կոչ է անում Հնդկաստանին և Պակիստանին լուծել տարաձայնությունները խաղաղ ճանապարհով․ ՌԴ ԱԳՆ

Հնդկաստանի և Պակիստանի միջև իրավիճակը լարվածության ֆոնին ՌԴ-ն զսպվածության և կառուցողական երկխոսության կոչ է արել