Հոկտեմբերի 2-ին Հայաստանի Ազգային ժողովում գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Խորհրդարանի առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը այս պաշտոնի համար առաջադրել է պատգամավոր Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը։ Նրա թեկնածությանը միաձայն աջակցել է 61 պատգամավոր։
Իսպանական «Միլիարդատերերի բունկեր» (El refugio atómico) սերիալը գլխավորել է Netflix Global Top 10-ը ոչ անգլալեզու սերիալների շարքում: Ութ սերիայից բաղկացած թրիլերը երկրորդ շաբաթում հավաքել է 10.3 միլիոն դիտում, ինչը ավելին է, քան դեբյուտային 3.7 միլիոնը, գրում է Forbes-ը:
Սյուժեն պտտվում է 45 հարուստ ընտանիքների շուրջ, որոնք ապաստան են գտնում Կիմերա ստորգետնյա այգու համալիրում՝ լճի տակ 300 մետր խորության վրա: Երբ աշխարհը բախվում է միջուկային պատերազմի սպառնալիքին, ապաստարանը վերածվում է «ոսկեզօծ վանդակի», որտեղ անձնական դրամաներն ու հին հակամարտությունները սրվում են մինչև ծայրահեղություն:
«Money Heist»-ի ստեղծողները՝ սցենարիստներ Ալեքս Պինան և Էսթեր Մարտինես Լոբատոն, կրկին ցույց են տալիս, թե ինչպես է ծայրահեղ հարստությունը աղավաղում մարդկային հոգեբանությունը: Սերիալը ուսումնասիրում է արտոնությունների, գոյատևման և բարոյական փոխզիջման թեմաները, երբ քաղաքակրթությունը փլուզվում է:
Կերպարների համար սկզբնական անվտանգության միջոցը վերածվում է մղձավանջի. միջուկային պայթյունները ավերում են մակերեսը՝ էլիտային թողնելով գետնի տակ:
«Միլիարդատիրոջ բունկեր»-ի հաջողությունը շարունակում է Netflix-ի բարձրակարգ հաջողությունների շարքը՝ իսպանալեզու օրիգինալներով։ Նախկինում «Money Heist»-ը դարձել էր հարթակի առաջին ամենաշատ դիտված ոչ անգլալեզու սերիալը՝ հարթելով տարածաշրջանում խոշոր ներդրումների ճանապարհը։
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ՔՊ-ի հակահայկական օրակարգի քննարկմանը․ Փաշինյանը կրկին փորձում է հանրությանը մոլորեցնել: Այս մասին հայտարարություն է տարածել խմբակցությունը:
ՔՊ-ն ս.թ. հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգ է բերել մի հայտարարության նախագիծ, որը Նիկոլ Փաշինյանի կողմից հանրությանը մոլորեցնելու հերթական փորձն է
Հայտարարության նախագիծը ոչ միայն առնչություն չունի իրական խաղաղության հետ, որն այդքան անհրաժեշտ է մեր երկրին։
Այն չի համապատասխանում իրավական, քաղաքական և Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգ կենսագործունեության նվազագույն պահանջներին:
ՔՊ-ն առաջարկում է բարձր գնահատել Ադրբեջանի հետ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք եթե անգամ ստորագրվեն, միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիայի և ՀՀ սահմանադրության համաձայն, դեռ պետք է անցնեն ներպետական ընթացակարգեր, մինչդեռ անտեսելով այս պահանջը՝ ՔՊ-ն շարունակում է պետական ինստիտուտները զավթելու իր քաղաքականությունը:
Հայտարարությունում, ինչպես նաև Վաշինգտոնում ընդունված որևէ համաձայնությունում տեղ չեն գտել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներն ազատելու, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման, արցախահայության անվտանգ վերադարձի իրավունքի, Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը կանխելու պահանջները:
Սա հերթական նվաստացուցիչ հայտարարությունն է, որը նոր սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի և հայ ժողովրդի համար: Մերժելով այս վարքագիծը՝ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու հակահայկական օրակարգի քննարկմանը։
Այս հայտարարությունը բացառապես ՔՊ-ինն է և չի արտահայտում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հավաքական կամքը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը 2025թ. հոկտեմբերի 2-ին Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում հանդիպում են ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
«Կողմերն ընդգծել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի նախաձեռնած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների նշանակալիությունը։ Նրանք վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ։
Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը կարևորել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները, քննարկել են Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման և Հայաստանի տարածքում TRIPP նախագծի իրականացման առաջընթացը՝ մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ։
Այս համատեքստում կողմերը ողջունել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան առնչվող բոլոր կառույցները դադարեցնելու վերաբերյալ միաձայն ընդունված որոշումը։
Կողմերը կարևորել են վստահություն ձևավորող միջոցառումների հետագա իրականացման անհրաժեշտությունը և համաձայնել են շարունակել իրենց շփումները»,- ասված է Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
58-ամյա Նիկոլ Քիդմանը խոստովանել է, որ «Babygirl» էրոտիկ դրամայի նկարահանումների ժամանակ հազիվ է հաղթահարել ինտիմ տեսարանների առատությունը։ Դերասանուհու խոսքով՝ նա այնքան ուժասպառ էր, որ բառացիորեն այլևս չէր կարողանում դիմանալ դիպչելուն։
«Եղել են պահեր, երբ մտածում էի. «Ես այլևս չեմ ուզում օրգազմներ ունենալ տեսախցիկի առջև, մի՛ դիպչեք ինձ, ես ատում եմ դա։ Ինձ համար միևնույն է, թե կյանքումս երբեք ինձ չեն դիպչի»,-անկեղծորեն ասել է դերասանուհին։
Ֆիլմը, որտեղ Քիդմանը մարմնավորում էր հաջողակ գործարար կնոջ, որը սիրահարվում է երիտասարդ պրակտիկանտի (29-ամյա Հարիս Դիքինսոն) հետ, քննադատների կողմից արժանացել է իր հիացմունքին։ Սակայն կուլիսներում աշխատանքը վերածվել է դժվար փորձության. Նիկոլն ինքը խոստովանել է, որ «հուզական այրվածք» է ապրել։
Նրա խոսքերը նոր արձագանք են ստացել Քիթ Ուրբանից ամուսնալուծության լուրից հետո, որի հետ նա ամուսնացած էր 19 տարի։ Ըստ Daily Mail-ի՝ լուրեր էին շրջանառվում, որ երաժիշտը դժգոհ է իրենց հարաբերություններում մտերմության բացակայությունից, և Նիկոլն ինքը ցնցված էր նրա՝ ամուսնալուծության դիմում ներկայացնելու որոշումից։
«Նրանց միջև մտերմությունը վաղուց անհետացել էր։ Նրանք ավելի շատ ապրում էին սովորությունից դրդված։ Քիթն անկեղծորեն ասել է, որ դժգոհ է։ Նիկոլը չէր սպասում իրադարձությունների այսպիսի շրջադարձի»,-պնդում են ներքին աղբյուրները։
Հետաքրքիր է, որ «Babygirl» ֆիլմը հատուկ նշանակություն ունի զույգի համար։ Ուրբանը նախկինում սիրով իր կնոջն անվանում էր «babygirl» և նույնիսկ անվան դաջվածք էր արել պարանոցին։ Սակայն ֆիլմի թողարկումից հետո այդ մականունը ստացավ նոր, բավականին մրցակցային երանգ։
Միևնույն ժամանակ, Քիթը երբեք չի մասնակցել ֆիլմի որևէ պրեմիերայի՝ նախընտրելով մնալ Ավստրալիայում։ Իսկ հուլիսին տված հարցազրույցի ժամանակ երգիչը կտրուկ ընդհատել է զրույցը, երբ լրագրողը հարցրել է նրան կնոջ էկրանային սեքսի մասին։
«Այս կառավարությունը իր սխալները սրբագրելու համար փորձում է խմբագրել մեր պատմությունը։ Այն կյանքը, այն դժվարությունները, որը մենք ենք ունեցել, որի համար մենք արյուն ենք տվել փորձում է զրոյացնել դա, և մեզ ասում է, որ վերջին 30 տարվա մեր պայքարը, որը եղել է մեր պետության գաղափարական հիմքը, կեղծ է եղել և գոյություն չունի։ Ի նշան բողոքի այս խայտառակության դեմ, ես և իմ մարտական ընկերները որոշել ենք 44-օրյա պատերազմի ժամանակ մեր ստացած շքանշանները հետ հանձնել։ Սրանք մենք ստացել ենք մարտական գործողություններին մասնակցելու համար և չենք կարող այս շքանշանները կրել այն պարագայում, երբ ամեն արժեք, ամեն զոհողություն, որ դրված էր այս շքանշանների հիմքում զրոյացվել է»,- ասաց նա։
Հովսեփ Ղազարյանը նշեց, որ շքանշաններ ստացել է և՛ Արցախի ղեկավարի, և՛ ՀՀ ղեկավարի կողմից։
Շարունակությունը՝ տեսանյութում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Այս հանդիպման մասին մանրամասներ առայժմ չեն հրապարակվել։
Պատերազմի մասնակիցները ետ են վերադարձնում պարգևները. ակցիա կառավարության մոտ.
Ուղիղ միացում․
Ազգային ժողովի խորհուրդը հոկտեմբերի 2-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։
Հիմք ընդունելով 2025 թվականի սեպտեմբերի 30-ին գումարված հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին որոշումը՝ Ազգային ժողովի խորհուրդը համաձայնություն է տվել սեպտեմբերի 30-ին գումարված հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: