Հարավային Կովկասում ռազմական գործողությունների նախապատրաստություններ են ընթանում. իրանագետ. Sputnik Արմենիա
Հոկտեմբերի 08, 2025

Հարավային Կովկասում ռազմական գործողությունների նախապատրաստություններ են ընթանում. իրանագետ. Sputnik Արմենիա

By Հոկտեմբերի 01, 2025 47

Հարավային Կովկասում ոչ թե խաղաղության, այլ ռազմական գործողությունների նախապատրաստություններ են ընթանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրանագետ Կարինե Գևորգյանը` վերլուծելով տարածաշրջանում Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։

«Չեմ ուզում որևէ մեկին վախեցնել, բայց Բաքվի իշխանությունների թե՛ դիվանագիտական, թե՛ միջազգային, թե՛ տարածաշրջանային քաղաքականությունն ու հռետորաբանությունը վկայում են այն մասին, որ ուզի Ադրբեջանը, թե չուզի, բրիտանացի «գործընկերները» ստիպելու են նրան պատերազմել»,– ասաց Գևորգյանը։

Մասնագետի գնահատմամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեջքի հետևում պարզորոշ երևում են Մեծ Բրիտանիայի ականջները։ 

«Նա միանգամայն բացահայտ հայտարարում է իր դիրքորոշումը, այդ թվում՝ Ռուսաստանի վերաբերյալ։ Մարդը բացահայտ ասաց, որ միշտ արհամարհել է Խորհրդային Միությունը և համակրել Արևմուտքին։

Դա նշանակում է, որ նրան ստիպել են։ Ասել են. «Տղա՛, որտե՞ղ է քո ունեցվածքը։ Բրիտանական օֆշորներո՞ւմ։ Դե՛, ուրեմն` պարի՛ր»,– նշեց մեր զրուցակիցը։

Գլխավոր հարցն այս պահին այն է, թե արդյոք Թուրքիան կցանկանա աջակցել կրտսեր եղբորը Արևմուտքի նախաձեռնած խաղում, քանի որ, ըստ Գևորգյանի, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շահերից չի բխում այս պահին ներքաշվել Անդրկովկասում կամ Հարավային Կովկասում հնարավոր նոր պատերազմում։

Գևորգյանի խոսքով` Էրդողանը չի ցանկանում, և Թուրքիայի ռեսուրսներն էլ սահմանափակ են։ Այնպես որ Անկարան մեծ գին կպահանջի իր աջակցության դիմաց` գումար, ռազմական տեխնիկա և այլն։ Մնում է հասկանալ` որքանով է Արևմուտքը պատրաստ կատարել Էրդողանի պահանջները։

«Եթե այնուամենայնիվ հաջողվի «կոտրել» Թուրքիային, դա կնշանակի ուղիղ պատերազմ Իրանի դեմ։

Նրանք ուզում են քաոս ստեղծել այս տարածաշրջանում։ Եվ դատելով այն փաստից, որ Թոնի Բլեերը (Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ. խմբ.) ներառված է այդ խաղաղության խորհրդում, պարզ է դառնում, որ Թրամփն ու Լոնդոնն արդեն աշխարհը բաժանել են իրենց մեջ։ Մնում է սպասենք և տեսնենք, թե էլ ում կներառեն այդ խորհրդում։ Կլինի՞ դա Սի Ծինփինը, թե՞ Վլադիմիր Պուտինը, թե՞ ուրիշ որևէ մեկը»,– ասաց Գևորգյանը։

Ինչ վերաբերում է տարածաշրջանում ազդարարված խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային կոմունիկացիոն նախագծերին, իրանագետի համոզմամբ, Արևմուտքն իր տարածաշրջանային դաշնակցի հետ մտադիր է խոչընդոտել մայրցամաքային հաղորդակցությունների զարգացումը և այդ նպատակով էլ հակամարտություններ է հրահրում։

Թեև Հայաստանը դեպի ծով ելք չունի, բայց իր աշխարհագրական դիրքով կարևոր տեղ է զբաղեցնում մայրցամաքային հաղորդակցությունների ճանապարհին։ Գևորգյանի պնդմամբ՝ այս հանգամանքը մեր երկրին հնարավորություն է տալիս պահպանել իր ինքնիշխանությունը ներկայիս դժվարին իրավիճակում:

Բայց ոչ այն պատճառով, որ Հայաստանն ինքն ունի կամք և ցանկություն պաշտպանելու իր ինքնիշխանությունը, այլ որովհետև դա ձեռնտու է որոշակի լուրջ ու խոշոր աշխարհաքաղաքական խաղացողներին։

Խոսելով տարածաշրջանում ձևավորված իրողությունների պայմաններում Հայաստանի անվտանգության մասին` իրանագետը նշեց, որ այն կարող է ապահովվել միայն այն երկրի կողմից, որն ունի ռազմական լոգիստիկա։

«Ֆրանսիան չի կարող ապահովել, քանի որ չունի ռազմական լոգիստիկա։ ԱՄՆ-ն շատ սահմանափակ ռեսուրսներ ունի ռազմական լոգիստիկայի տեսանկյունից։ Իսկ Արարատ լեռան վրա տեղակայվածը հետախուզական բազա է, ոչ թե իրական ռազմական անձնակազմով, սպառազինությամբ և այլն։ Նման ռեսուրսներ ներկա պահին ունեն Իրանն ու Ռուսաստանը։ Ընդ որում` Ռուսաստանը Հայաստանի անվտանգությունը կարող է ապահովել դարձյալ Իրանի միջոցով»,– նշեց նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռոնալդուն դարձել է առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը

Մոսկվան նախաձեռնում է ԱՊՀ + ձևաչափ

ՀԱՄԱՍ-ը հրադադարի համար մի քանի պայման է առաջադրել

Իրանի օրակարգում Ռուսաստանի հետ համագործակցությամբ 8 ատոմակայանների կառուցումն է

Մադրիդի կենտրոնում նոր կառուցվող շենք է փլուզվել. կան զnhեր

Գրետա Թունբերգը պնդում է, որ իսրայելական բանտում կտտшնքների է ենթարկվել

ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը դարձել է Քարնիի և Թրամփի բանակցությունների թեման

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին

Երևանի Գրիբոյեդովի փողոցում «ԿԱՄԱԶ»-ը բախվել է գազատար խողովակին, գազի արտահոսք է սկսվել

Թրամփը լավատեսություն է հայտնել Մերձավոր Արևելքում խաղաղության հարցում

Էկվադորում հարձակվել են նախագահական ավտոշարասյան վրա

Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի, Սյունիքում` +31–ի. եղանակի տեսություն

Ոսկու բորսայական գինը նոր ռեկորդ է սահմանել

Թուրքիայում ձերբակալվել են տասնյակից ավելի թուրք հայտնի երգիչներ, բլոգերներ և դերասաններ․ նրանց թվում է նաև «Եվրատեսիլ 2009»-ի մասնակից Հադիսեն

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր ելույթ կունենա կանանց հավաքականի միակ ներկայացուցիչը` Աննա Ամրոյանը