Թբիլիսիում ցուցարարները փակել են Ռուսթավելի պողոտան և Ազատության հրապարակը
Նոյեմբերի 10, 2025

Թբիլիսիում ցուցարարները փակել են Ռուսթավելի պողոտան և Ազատության հրապարակը

By Հոկտեմբերի 04, 2025 78

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը բողոքի ակցիա է տեղի ունենում, հաղորդում է «Ինտերպրես Նյուզ»-ը։

Ուսանողական երթը մեկնարկել է Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքից և հետո միացել է Ռուսթավելի պողոտայում շարունակվող բողոքի ակցիային։ Ցուցարարները լիովին փակել են Ռուսթավելի պողոտան։ Ազատության հրապարակը նույնպես փակ է։

Ուսանողների խոսքով՝ այսօրվա հավաքի նպատակը հայրենիքի փրկության համար պայքարն է։ Ռուսթավելի հրապարակում հավաքվածները բերել են վրացական դրոշներ։ Բողոքի ակցիայի կազմակերպիչները կոչ են արել այսօրվա ցույցին բերել վրացական դրոշներ, քանի որ այս օրը նրանք անվանել են նաև «Դրոշների հեղափոխության» օր։ Հատկանշական է, որ այսօր շարունակական բողոքի 311-րդ օրն է։

Քաղաքացիներն ամեն օր դուրս են գալիս փողոց՝ անփոփոխ պահանջներով. նշանակել նոր խորհրդարանական ընտրություններ և ազատ արձակել բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածներին։ Ազատության հրապարակում բեմ է տեղադրվել։ Բողոքի ակցիայի հիմնական մասը տեղի կունենա Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքի դիմաց։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը խոստացել է ամերիկացիներին վճարել 2,000-ական դոլար

Չինաստանի ժամանակավորապես վերացնում է երկակի նշանակության ապրանքների ԱՄՆ արտահանման արգելքը

Պուտինը հաջորդ շաբաթ կհանդիպի Ղազախստանի նախագահ Տոկաևի հետ

Թուրքի կոշիկը չպետք է լինի այս հողի վրա․ Նեթանյահու

Ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի տնօրեն, ՔՊ-ական Անուշ Համբարձումյանը

Նիկոլա Սարկոզին կարող է ազատվել բանտից ընդամենը 20 օր անց կալանքից հետո

Համակարգին 2026ից կմիանան 200.000+ աշխատավարձ ստացող քաղաքացիները․ Ավանեսյան

Հայաստանում ծնելիությունը նվազել է

Արեգակնային հզոր բռնկում է տեղի ունենում, որն ուղղակիորեն ուղղված է Երկրին. բռնկման ուժգնությունն աճում է

Նոյեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Սիրիայի նախագահը ժամանել է Վաշինգտոն

Հավանական եմ համարում, որ ՀԷՑ–ը կզրկվի լիցենզիայից. Ռոմանոս Պետրոսյան

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 9-ին

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են հանդիպել Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում

ՆԱՏՕ-ն երրորդ համաշխարհային պшտերազմ չի սկսի Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի պատճառով․ Սթոլթենբերգ