ՆԱՏՕ-ն պետք է դադարեցնի վերազինումը, որպեսզի խուսափի Ռուսաստանի հետ հակամարտությունից։ Նման կոչով է հանդես եկել ֆիննական «Ազատության դաշինք» ազգային-պահպանողական կուսակցության անդամ Արմանդո Մեման X-ում:
«Դեպի Ռուսաստան ՆԱՏՕ-ի ընդլայնումից հետո մենք սկսել ենք վերազինվել։ Ակտիվանում են բոլոր ահազանգերը։ Մենք պետք է անհապաղ դադարեցնենք Եվրոպայի վերազինումը, մենք պատերազմ չենք ուզում», - ասվում է հրապարակման մեջ։ Մեման նշել է՝ Պուտինի վերջին ելույթը ցույց տվեց՝ Մոսկվան տեսնում է Եվրոպայի ռազմատենչ հռետորաբանությունը, ինչը վկայում է Եվրոպան սխալ ուղղությամբ է շարժվում։
Քաղաքական գործիչը նաև կոչ է արել ՆԱՏՕ-ին, Չինաստանին և Հնդկաստանին աշխատել Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղղությամբ, որպեսզի խուսափեն այն «գլոբալ պատերազմի» վերածելու վտանգից: