Սպանություն կազմակերպելու կասկածանքով Մոսկվայում ձերբակալվել է միլիարդատեր Իբրահիմ Սուլեյմանովը։ Այս մասին հայտնում են իրավապահ մարմինները:
Հետաքննող մարմինը կալանքի միջնորդություն է ներկայացրել։
Ծագումով դաղստանցի Իբրահիմ Սուլեյմանովը համարվում է ՌԴ ամենաազդեցիկ միլիարդատերերից մեկը։ Նա խարդախության և փողերի լվացման համար արդեն դատվածություն ունի։
Ներկայում Սուլեյմանովի անունը կապված է ավիատոմսերի ամրագրման պետական համակարգի՝«Սիրենա Թրեվլ»-ի, խոշոր ՏՏ ընկերության վերահսկողության, օֆշորների, կոռուպցիոն սխեմաների, արտերկրում ունեցվածքի հետ:
Սուլեյմանովն ամուսնացած է Միխայիլ Խոդորկովսկու նախկին բիզնես-գործընկեր, «Մենատեպ» բանկի համահիմնադիր և «ՅՈւԿՈՍ» նավթային ընկերության բաժնետեր Պլատոն Լեբեդևի դստեր՝ Լյուդմիլայի հետ։ Զույգն ունի երկու երեխա՝ տղա և աղջիկ։