Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է 3 իրաքցու, որոնք կասկածվում են ահաբեկչական հարձակման ծրագրման համար:
Ինչպես նշում է Daily Mail-ը, նրանք ձերբակալվել են Դիտմարշենում անցկացված ոստիկանական ստուգայցի ժամանակ:
Հայտնի է, որ իրաքցիները որպես ներգաղթյալներ Գերմանիա են տեղափոխվել 2015թ. աշնանը:
Ձերբակալվածները ծրագրել էին հարձակում իրականացնել ռումբի կիրառմամբ: Բացի այդ, նրանցից մեկը հատուկ մեքենա վարել էր սովորել, որպեսզի մեքենայով վրաերթի ենթարկեր մարդկանց: Այնուհանդերձ՝ եռյակը դեռևս չէր հասցրել հարձակման թիրախ ընտրել:
Թեև իրաքցիների գաղափարախոսությունն ամբողջովին համապատասխանում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գաղափարախոսությանը, սակայն նրանց կապն ապացուցող փաստեր դեռևս չկան:
Գերմանիայում ահաբեկչական հարձակում ծրագրելու կասկածանքով 3 իրաքցի է ձերբակալվել
Նրանք մի շարք հարձակումներ էին նախապատրաստում
0Comments