Պատերազմն անխուսափելի է

Մանրամասներ
ա

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը 168 TV-ին տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է իշխանության ներկայացուցիչների այն պնդումներին, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կկանխի պատերազմը:

«Իշխանությունը բացի իրենից ընտրել է բոլորին մեղադրելու ճանապարհը, որովհետև հիմա շատ լավ հասկանում է՝ պատերազմն անխուսափելի է, ուստի հիմա ևս պետք է կարգել մեղավորներ։ Փաշինյանի իշխանությունը պատերազմի անխուսափելիությունը զգալով, հիմա փորձում է հանձնել Արցախը՝ դա կանխելու համար։

Ուզում են արցախցիների արյան գնով կառուցել երջանիկ Հայաստան, նրանք անում են այն, ինչ իրենց թելադրում են։ Արցախը հանձնելով թուրքի երախ՝ այս իշխանությունն արագացնում է պատերազմը, որը չվերսկսելու երաշխիք, անգամ, Արևմուտքը չի տվել»։