Լիզ Թրասը պաշտոնապես ստանձնել է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի պաշտոնը

Մանրամասներ
ա

Պահպանողական կուսակցության ղեկավար Լիզ Թրասը պաշտոնապես ստանձնել է բրիտանական կառավարության ղեկավարի պաշտոնը։ Այդ մասին է վկայում է 47-ամյա Թրասի և Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի հանդիպման լուսանկարը՝ արված Շոտլանդիայի Բալմորալ դղյակում, որտեղ ներկայում իր արձակուրդն է անցկացնում թագուհին։

Լուսանկարը տարածել է Բուքինգհեմյան պալատը։ 

Թրասը Եղիսաբեթ 2-րդի ավելի քան յոթանասունամյա գահակալության 15-րդ վարչապետն է։