Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Ուելսի լեյբորիստների կոնֆերանսում հայտնել է, որ անընդհատ պաշտպանելու է լեյբորիստների բյուջեն, մինչդեռ ֆերմերները բողոքի ակցիա են կազմակերպել ժառանգության հարկի փոփոխությունների դեմ, տեղեկացրել է PA Media-ն։
Կոնֆերանսում որպես վարչապետ իր առաջին ելույթում Սթարմերը բարձր է գնահատել խորհրդարանի 27 անդամների հուլիսին կայացած ընտրությունները, որոնք Ուելսը վերածել են «թորիներից ազատ գոտու»։
Մինչ նա խոսում էր, ժառանգության հարկի փոփոխություններից դժգոհ ֆերմերները տրակտորներով հավաքվել են կոնֆերանսի անցկացման վայրում՝ ի նշան բողոքի։ Ֆերմերները հայտնել են, որ Սթարմերին կփոխանցեն նամակ, որն սկսվում է հետեւյալ բառերով. «Մի կծիր քեզ կերակրող ձեռքը»։
Սկանդալն սկսվել է ժառանգության նոր հարկերի պատճառով ավելի քան 1 մլն ֆունտ սթեռլինգ արժողությամբ ֆերմերային տնտեսությունների համար։
Գանձապետարանի տվյալները ցույց են տալիս, որ ֆերմերների մոտ երեք քառորդը չի վճարի ժառանգության հարկը հակասական փոփոխությունների արդյունքում, որոնք հայտարարվել են բյուջեում անցած ամիս։ Սակայն ֆերմերները վիճարկել են այդ թվերը՝ դրա փոխարեն վկայակոչելով շրջակա միջավայրի, պարենի եւ գյուղատնտեսական շրջանների նախարարության տվյալները, որոնց համաձայն՝ ֆերմերային ձեռնարկությունների 66 տոկոսի արժեքը գերազանցում է 1 մլն ֆունտ սթեռլինգի շեմը, որին հասնելու համար այժմ անհրաժեշտ կլինի վճարել ժառանգության հարկ։
Մեծ Բրիտանիայի վարչապետը ուղիղ չի հիշատակել ժառանգության հարկը իր ելույթում, բայց ասել է, որ կպաշտպանի «կոշտ որոշումները», որոնք կընդունի իր կառավարությունը։
0Comments