Կոսովոյի հետ սահմանին լարվածության աճի ֆոնին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հանդես է եկել պետական հեռուստատեսությամբ:
Նա քաղաքացիներին ուղղված իր ուղերձում նշել է, որ երկրի իշխանություններն աշխատում են Կոսովոյում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել տրածաշրջանում լարվծության ֆոնին Մոսկվային աջակցության համար,. հաղորդում է МК-ն:
Վուչիչը, մասնավորապես, նշել է. «Մենք ավարտեցինք հանդիպումը Գլխավոր շտաբում, դրանից առաջ գեներալ Մոյսիլովիչը խոսել է Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելության (KFOR) հրամանատարի հետ, եւ այդ խոսակցությունը եղել է շտ կոռեկտ: KFOR-ի հրամանատարը պետք է ժամանի Կոսովսկա-Միտրովիցա եւ խոսի Կոսովոյի սերբերի առաջնորդ Ռակիչի հետ: Հույս ունեմ, որ ալբանական «անպատասխանատու» կողմի վրա կազդեն փաստարկները (երրոդ կողմի): Ես հույս ունեմ, որ վաղը մեզ կհաջողվի երկխոսության օգնությամբ հասնել փոխզիջումային որոշումներ, որոնք կբերեն խաղաղության պահպանմանը նպաստող իրավիճակի: Շնորհակալություն եմ հայտնում Կոսովոյի հյուսիսի սերբերին զսպվածության եւ համարձակության համար»:
Ավելի վաղ Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելությունը հայտարարել էր, որ պատրաստ է միջամտել, «եթե Կոսովոյի հյուսիսում կայունությունը վտանգի տակ հայտնվի»:
0Comments