Եվրոպացիներին պետք է բացատրել Ուկրաինային աջակցելու անհրաժեշտությունը, քանի որ ոչ բոլորն են հասկանում, թե ինչ նպատակով պետք է այդ երկրի համար ծախսել 122 միլիարդ եվրո: Այս մասին «Եվրոպեյսկայա պրավդա» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Կիևում գտնվող ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Եվրոպայում ոչ բոլորն են հասկանում, թե ինչու մենք պետք է ծախսենք 122 միլիարդ եվրոն Ուկրաինայի վրա: Գիտեք, 122 միլիարդ եվրոն շատ մեծ գումար է: Դա հասկանում են ոչ բոլոր եվրոպացիները, որոնք նույնպես ունեն իրենց սեփական կարիքները», – ասել է Բորելը։
Նա նշել է, որ ԵՄ-ն, գուցե, պետք է ավելին անի, որպեսզի Եվրոպայի քաղաքացիները հասկանան, թե ինչի համար է ուղղվում իրենց գումարը, այն է՝ «մեր հավաքական ազատության և մեր նպատակի աջակցության», քանի որ, ի վերջո, «այդ 122 միլիոն եվրոն դուրս է եկել այդ մարդկանց՝ հարկատուների գրպաններից»։
0Comments