Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևելյան է, 2-5մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 11-15-ը կշարունակի աստիճանաբար բարձրանալ 5-8 աստիճանով։
Երևան քաղաքում մարտի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում մարտի 11-ի ցերեկը կլինի 18-20 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +11....+13 աստիճան։
0Comments