ԿԱՐԵՎՈՐ․ ԱՄՆ-ն պատրաստել է Թուրքիայի փլուզման սցենարը

Կարինե Գևորգյանը կարծում է, որ ամբողջ աշխարհի աչքի առաջ հակամարտություն է տեղի ունենում գլոբալիստական երկու կենտրոնների՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև
էրդողան

ԱՄՆ-ն պատրաստել է Թուրքիայի փլուզման սցենարը, որը կարող է գործի դնել արևմտյան աշխարհում հակասությունների և գլոբալիստական երկու կենտրոնների՝ Վաշինգտոնի և Լոնդոնի միջև հակամարտության ֆոնին: Նման կարծիք է հայտնել ռուսաստանցի արևելագետ Կարինե Գևորգյանը Երևանում «Ռուսական տան» կազմակերպած «Ավանդույթներից դեպի անվտանգություն» համաժողովում, գրում է Sputnik Արմենիան:

Փորձագետը կարծում է, որ նշված երկու կենտրոնների հակամարտությունը դրսևորվում է շատ տարածաշրջաններում՝ Հարավային Կովկասից մինչև Բանգլադեշ, որտեղ վերջերս հեղաշրջում էր տեղի ունեցել, և ամերիկացիները դուրս մղեցին բրիտանացիներին:

«Արևմտյան հանրույթի ներքին հակամարտությունն անդրադառնում է նաև Հարավային Կովկասում, Մերձավոր և Միջին Արևելքում տիրող իրավիճակի վրա ... Հաճախ խոսվում է նույն Հայաստանում ամերիկյան դեսպանատան աշխատանքի մասին, բայց երկրում ավելի ակտիվ է աշխատում բրիտանական դեսպանատունը։ Սա բավական պարադոքսալ է՝ հաշվի առնելով, որ Մեծ Բրիտանիան Հայաստանում ոչինչ չունի`ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ բրիտանացիները հսկայական ներդրումներ ունեն՝աշխատում են բրիտանական կապիտալով 600 ընկերություններ։ Եվ թե ով կղեկավարի քաղաքական գործիչներին Ադրբեջանում, ինչ նկատառումներով են նրանք առաջնորդվելու՝ պետք է հստակ հասկանալ»,- հավելել է նա։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այն ավանդաբար կողմնորոշվում էր դեպի գլոբալիստական Լոնդոն։ Եվ գլոբալիստների միջև հակասությունների լույսի ներքո պետք է հիշել, որ ամերիկացիներն ունեն Թուրքիայի փլուզման սցենար, և դրա իրագործման համար հիմքեր կան։

Գևորգյանի խոսքով՝ անցյալ դարի 20-ական թվականներից սկսած՝ Թուրքիայի շատ կառավարություններ (սկսած Աթաթուրքից) դիմել են ամերիկացիներին՝ խնդրելով ճանաչել Թուրքիայի Հանրապետության իրավասությունը բոլոր այն տարածքների նկատմամբ, որոնք վերահսկում են։ Ամերիկացիները միշտ պատասխանել են մերժումով։ Եվ այս ֆոնին, եթե մի օր ամերիկացիները «թևքից» հանեն այդ հաղթաթուղթը, ապա փորձագետը չի բացառում, որ այդ համատեքստում կարող են հիշել նաև Վուդրո Վիլսոնի՝ Հայաստանին վերաբերող իրավարար վճռի մասին։

«Ես լավ եմ հասկանում, որ շատերը կարող են զարմանալ նման կանխատեսման վրա, բայց պետք է հասկանալ, որ այդ իրավարար վճիռն անժամկետ է։ Եվ ամենևին չի բացառվում, որ դրա ֆոնին ամերիկացիները կարող են շահագրգռված լինել Արևմտյան Հայաստանի՝ որպես ազգային պետության ստեղծմամբ», - հավելել է նա։

Իհարկե, ամենևին էլ պարտադիր չէ, որ այդ սցենարը կյանքի կոչվի, բայց դրա միտումները նկատվում են, համոզված է փորձագետը։