Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի տեսակոնֆերանսը, որը կսկսվի երեքշաբթի՝ դեկտեմբերի 7-ի երեկոյան, կանցկացվի փակ ռեժիմով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Կոմերսանտը։
Նախագահ Պուտինը հանդիպումից հետո չի նախատեսում հանդես գալ որևէ հայտարարությամբ, նշում է Պեսկովը։
«Կարծում ենք, որ դա կլինի բավականին երկար և բովանդակալից տեսակոնֆերանս»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պեսկովը։
Եթերում, նրա խոսքով, կցուցադրվեն երկու նախագահների հանդիպման որոշ կադրեր։ «Իհարկե, խոսքը գնում է միայն առաջին կադրերի մասին։ Բոլոր շփումները կկատարվեն փակ ռեժիմով։ Նկատի ունենք, որ սա ուղղակիորեն երկու նախագահների խոսակցություն է լինելու։ Չեմ կարող ասել, թե ով կլինի նախագահ Բայդենի կողքին»,- հավելել է Կրեմլի խոսնակը։
0Comments