ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները հարված են հասցրել Սիրիայի Դեյր–Էզ-Զորի նահանգում: Ինչպես մարտի 11-ին հայտնել է SANA գործակալությունը, հարվածի հետեւանքով զոհվել էավելի քան 50 մարդ։
Նրա աղբյուրների տվյալների համաձայն, հարվածը հասցվել է Էլ-Բագուզ բնակավայրի շրջանում տեղակայված ճամբարին: Ինչպես նշում է գործակալությունը, զոհվածների մեծամասնությունը կանայք ու երեխաներ են:
Ինչպես ավելի վաղ Rudaw քրդական հեռուստաալիքին հայտնել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Դեմոկրատական Սիրիայի ուժերի» (ԴՍՈւ) հրամանատար Ադնան Աֆրինին, քրդական կազմավորումները մարտի 10-ի երեկոյան Եփրատ գետի արեւելյան ափին վերսկսել են գործողությունը «Իսլամական պետություն» խմբավորումից ահաբեկիչների Էլ-Բագուզի հենակետի դեմ:
Օդից ԴՍՈւ-ի ջոկատներին աջակցություն են ցուցաբերում արեւմտյան կոալիցիայի ռազմաօդային ուժերը, որոնք հարվածներ են հասցրել ռազմամթերքի պահեստներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
0Comments