Եվրախորհրդարանի նոր նախագահ է ընտրվել իտալացի պատգամավոր Դավիդ Մարիա Սասոլին: Չորեքշաբթի տեղի ունեցած նիստի ժամանակ նրա օգտին է քվեարկել Եվրախորհրդարանի 345 պատգամավոր, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Քվեների բացարձակ մեծամասնությունը ստացել է պարոն Սասոլին, նա՛ է Եվրախորհրդարանի նոր նախագահը: Ես նրան շնորհավորում եմ»,- նիստի ժամանակ ասել է Անտոնիո Տայանին, որը խոսնակի աթոռը զիջել է նոր նախագահին:
Սասոլին շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանի անդամներին աջակցության համար, ինչպես նաև ընդգծել է Տայանիի կատարած աշխատանքը կառույցի նախագահի պաշտոնում:
Նա Եվրախորհրդարանը կնախագահի առաջիկա 2,5 տարում:
0Comments