ՀՀ–ում վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. ՆԳՆ

Մանրամասներ
վարորդական

ՀՀ ներքին գործերի նախարարությունը նախատեսում է շրջանառության մեջ դնել մի նախագիծ, ըստ որի` վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

«Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. եթե վարորդի մոտ առկա չէ վարորդական իրավունքի վկայական, սակայն նա ունի վարելու իրավունք, և դա հաստատվում է պարեկային ծառայողի կողմից ծրագրային ստուգմամբ, ապա նա ենթակա չէ վարչական պատասխանատվության»,– ասված է հաղորդագրությունում։

Տրանսպորտային միջոց վարելը կքրեականացվի, եթե անձը չունի վարորդական իրավունք, սակայն վարում է տրանսպորտային միջոց՝ դրանով իսկ հայտնվելով մյուս վարորդների համեմատությամբ արտոնյալ կարգավիճակում և վտանգում երթևեկության մյուս մասնակիցների կյանքը, ապա նա առաջին անգամ ենթակա կլինի վարչական, ապա քրեական պատասխանատվության։

Հիշեցնենք` առանց վարորդական վկայականի ավտոմեքենա վարողներն այժմ տուգանվում են 5 հազար դրամով։