Ռուսաստանը Կիևի վրա հարձակվում է անօդաչու սարքերով, Ուկրաինայի մայրաքաղաքում հայտարարվել է օդային տագնապ:
«Մայրաքաղաքում հակաօդային պաշտպանություն է գործում հակառակորդի անօդաչու թռչող սարքերի դեմ»,- ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքի թռիչքը գրանցվել է Կիևի, Ժիտոմիրի, Չերկասի, Պոլտավայի, Դնեպրոպետրովսկի և Չեռնիգովի մարզերում։ Ռուսաստանի Դաշնությունը ավիառումբեր է նետում նաև Դոնեցկի շրջանի վրա:
0Comments