«Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության գործով եւս երեք մեղադրյալներ բերվել են դատարան։
Խոսքը Իսրոիլ Իսլոմովի ու նրա երկու որդիների՝ 33–ամյա Ամինչոնի ու 24–ամյա Դիլովարի մասին է։
Նրանց տեսանյութը հրապարակել է 112 տելեգրամյան ալիքը։
Նախօրեին այս անձինք հրավիրվել էին ՌԴ Քննչական կոմիտե՝ հարցաքննության։
Ավելի ուշ նրանց բերման են ենթարկել ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով։

0Comments