Սիրիան պատրաստ է Իսրայելի դեմ նոր պատերազմների․ ԱԳ նախարար

Մանրամասներ
Սիրիա

Սիրիան մի քանի պատերազմ է վարել Իսրայելի դեմ և պատրաստ է նորերին, հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միքդադը։

«Սիրիան մի քանի պատերազմներ է մղել սիոնիստական ​​կազմակերպության (Իսրայելի - խմբ.) դեմ և պատրաստ է նոր պատերազմների: Սիրիան կորոշի, թե երբ և որտեղ»,- ասել է Միքդադը Դամասկոսում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Սիրիայի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ Իսրայելի, ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմից երկրի տարածքի մի մասի օկուպացիան անօրինական է, ընդգծելով, որ Սիրիան «պատրաստ է ազատագրել իր հողերը»։