Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյն արգենտինացիներին շնորհավորել է Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ և մաղթել, որ նրանք կոմունիստ չդառնան։
Նա մաղթանքները գրել է X-ում՝ հրապարակելով մահակը ձեռքում լուսանկար:
«Ուրախ տոներ և զգույշ եղեք, որ կոմունիստ չդառնաք»,- գրել է Արգենտինայի նախագահը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արգենտինայի նոր նախագահը սկսել է պետական ծառայողների զանգվածային կրճատումներ։
Երկրի ղեկավարն աշխատանքից ազատել է 2023 թվականի հունվարի 1-ին աշխատանքի ընդունված 23 հազար պաշտոնյայի:
0Comments