Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի խորհրդական Սանտյագո Կապուտոյի մարմնի վրա ռուսերեն «բանտային» դաջվածքներ կան։ Այս մասին հայտնում է Noticias պորտալը։
«Կապուտոյի մարմնին կան ռուսերեն դաջվածքներ, որոնք նա վերցրել է ընկերոջ՝ իրեն նվիրած գրքից», - ասվում է հրապարակման մեջ:
Ըստ հրատարակության՝ գիրքը կոչվում է «Ռուսական հանցագործ դաջվածքների հանրագիտարան» և բաժանված էր երեք հատորի՝ կարմիր, կապույտ և մանուշակագույն։
X սոցիալական ցանցի օգտատերերը հրապարակել են Կապուտոյի լուսանկարը, որտեղ նրա նախաբազուկին պարզ երևում է ռուսերեն դաջվածքը. «Хата, дача и сберкнижка, катер, тачка и гараж успокоит мою блаж».
Արգենտինայի նորընտիր նախագահի խորհրդականի թևին նկատել են ռուսերեն «բանտային» դաջվածքներ
Մանրամասներ

0Comments