Բայդենը կմասնակցի Ջիմի Ֆելոնի The Tonight Show ժամանցային շոուին

Մանրամասներ

ա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որպես հյուր կմասնակցի The Tonight Show ամերիկյան երեկոյան ժամանցային շոուին, ինչի մասին դեկտեմբերի 10-ին հայտարարել է հեռուստահաղորդավար Ջիմի Ֆելոնը։

Ինչպես գրում է hollywoodreporter.com-ը, Բայդենը վերջին անգամ այս շոուին մասնակցել էր 2020-ի ապրիլին՝ նախագահական քարոզարշավի ժամանակ:

Նշենք, որ ԱՄՆ նախագահի թեկնածուներն ավանդաբար մասնակցում են Ֆելոնի շոուին։ Երբեմն գործող նախագահները, ինչպես իր ժամանակին Բարաք Օբաման, դառնում են դրա մասնակիցները։