Թեհրանն արձագանքել է Բայդենի հայտարարությանը, ըստ որի՝ նա տեղյակ է, թե երբ Իսրայելը կգրոհի Իրանի վրա

Մանրամասներ
ամն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ ունի մանրամասն տեղեկություններ հոկտեմբերի 1-ին Իրանի հրթիռային հարվածներին Իսրայելի սպասվող պատասխանի մասին, բայց հրաժարվել է դրանք ներկայացնել հրապարակայնորեն, տեղեկացրել է Bloomberg-ը։

Լրագրողը Բայդենին հարցրել է, թե արդյոք նա գիտի, որ Իսրայելը ի պատասխան կհարձակվի, եւ երբ դա տեղի կունենա։

«Այո, մեկ անգամ եւս այո»,- ասել է Բայդենը Գերմանիայում՝ պատրաստվելով նստել Air Force One ինքնաթիռը, որպեսզի վերադառնա Վաշինգտոն կարճատեւ այցից հետո։

Հարցին, թե կներկայացնի նա այդ տեղեկությունը, ԱՄՆ նախագահը կարճ պատասխանել է. «Ոչ, եւս մեկ անգամ ոչ»։

Պաշտոնական Թեհրանը մի փոքր ավելի ուշ արձագանքել է ԱՄՆ նախագահի ասածին։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին նախազգուշացրել է, որ նա, ով գիտի այդ հարձակման ժամկետի մասին կամ կաջակցի դրա իրականացմանը, պատասխանատվության կենթարկվի։

«Նա, ով գիտի կամ հասկանում է, «թե ինչպես եւ երբ Իսրայելը կհարձակվի Իրանի վրա, եւ/կամ միջոցներ եւ աջակցություն կտամադրի նման խելահեղության համար, տրամաբանորեն, պետք է ենթարկվի պատասխանատվության ցանկացած հնարավոր պատճառահետեւանքային կապի համար»,- գրել է Իրանի արտգործնախարարը X-ի իր միկրոբլոգում։