Արգենտինայի նախագահը հայտարարել է, որ չգիտի իր աշխատավարձի չափը, քանի որ իր գումարները տնօրինում է քույրը

Մանրամասներ
արգենտինա

Արգենտինայի նախագահ Միլեյը հայտարարել է, որ չգիտի իր աշխատավարձի չափը, քանի որ իր գումարները տնօրինում է քույրը՝ Կարինան:

«Ես երբեք չեմ իմացել աշխատավարձի չափը, իմ գումարները տնօրինում է քույրս», – ասել է Միլեյը տեղական հեռուստաալիքին:

Կարինան նախագահի աջ ձեռքն է և նրա ամենավստահելի անձը:

Նա նշել է, որ առանց քրոջ երբեք չէր կարող նախագահ դառնալ: