Գիտնականներն ապացուցել են Թութանհամոնի թալիսմանի ոչ երկրային ծագումը

Հետազոտողները գտնում էին, որ ապակին կարող էր ձեւավորվել հզոր մթնոլորտային պայթյունի հետեւանքով

Գիտնականները բացահայտել են հինեգիպտական դեղին քարի ծագումը, որից պատրաստվել էր Թութանհամոնի թալիսմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Phys.org-ին:

Մասնագետներն ուսումնասիրել են ցիրկոնի բոլոր մասնիկները, որոնք ձեւավորվել են 29 մլն տարի առաջ Արեւմտյան Եգիպտոսի տարածքում: Պարզվել է, որ նյութում պահպանվել են այն հանքանյութի հետքերը, որը ձեւավորվում է միայն երկնաքարի անկման արդյուքնում բարձր ճնշմ

Գիտնականներն ընդգծում են, որ ապակու ծագման մասին բանավեճերն ընթանում էին հարյուր տարվա ընթացքում: Ավելի վաղ հետազոտողները գտնում էին, որ ապակին կարող էր ձեւավորվել հզոր մթնոլորտային պայթյունի հետեւանքով:

Թութանհամոն փարավոնը (մ.թ.ա. 1341-1323) կառավարել է Նոր Թագավորության դարաշրջանում: Նա գրավում է գիտնականների ուշադրությունն իր առեղծվածային մահվան, կողոպտիչների կողմից չթալանված հարուստ դամբարանատեղիի, եւ փարավոնի «անեծքի» մասին պատմության պատճառով:

հինեգիպտական