Արգենտինայի նախագահն արդեն մտափոխվել է դոլարիզացիայի և պեսոյից հրաժարվելու հարցում

Մանրամասներ
արգենտինա

Արգենտինայի նոր նախագահ Խավիեր Միլեյը մտափոխվել է երկիրը դոլարիզացնելու և պեսոյից հրաժարվելու հարցում՝ հօգուտ ամերիկյան արժույթի։ Այդ մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն։

Ի սկզբանե Միլեյը պլանավորել էր երկրի Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում նշանակել դոլարիզացիայի կողմնակից, տնտեսագետ Էմիլիո Օկամպոյին։ Սակայն այժմ նրա ծրագրերը փոխվել են, և այժմ նախագահը չի դիտարկում Օկամպոյի թեկնածությունը։

Դա խոսում է այն մասին, որ Միլեյը կարող է փոխել իր դիրքորոշումը որոշ տնտեսական հարցերի շուրջ։ Միևնույն ժամանակ, նախընտրական մրցավազքի ժամանակ քաղաքական գործիչը հայտարարել էր, որ պեսոն «կղանքից քիչ» արժե, և երկրի Կենտրոնական բանկը պետք է «պայթեցնել»։ Նախօրեին նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նա չի հրաժարվի երկրի Կենտրոնական բանկը փակելու մտքից։

Արգենտինայում գնաճն արագացել է վերջին տարվա ընթացքում՝ հասնելով 1991 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին: Հոկտեմբերի կեսերին տարեկան գնաճը հասել է 142,7 տոկոսի։