Իրանի նախագահի ուղղաթիռը շուրջ չորս ժամ է, ինչ չի գտնվել։
Մութն ընկնում է, և դեռևս տեղեկություն չկա, թե նախագահ Ռաիսին ողջ է։
Ինչ են գրում տելեգրամ ալիքները ստեղծված իրավիճակի մասին․ ներկայացնում ենք ստորև։
- Իրանում նախագահական նոր ընտրություններ են անցկացվելու 50 օրից։
- Մոհամմադ Մոխբերը նշանակվել է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։
- Իրանական լրատվամիջոցները հայտարարել են, որ գործողության վայրում մի քանի փրկարարներ անհետ կորել են. այս հատվածում հաղորդակցություն չկա։
- Իրանի նախագահի կյանքը «վտանգված է» ուղղաթիռի միջադեպի մասին հաղորդումներից հետո - Reuters։
- Իբրահիմ Ռաիսիի Instagram-ի պաշտոնական էջը կոչ է արել աղոթել նախագահի համար։
0Comments