Արգենտինայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների և կրոնի հարցերով հանձնաժողովը նամակ է հղել Հայաստանի դեսպան Հովհաննես Վիրաբյնին՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սկսված Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ։
Նամակում ասվում է, որ կոմիտեն իր համերաշխությունն է հայտնում Հայաստանի Հանրապետությանը՝ կապված իր ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետ։ Հանձնաժողովի անդամները, որոնք ներկայացնում են տարբեր քաղաքական ուժեր, մտահոգություն են հայտնում ռազմական էսկալացիայի առնչությամբ, կոչ են անում անհապաղ դադարեցնել ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ և պահանջում են հարգել միջազգային իրավունքը և դատապարտել ուժի կիրառումը հակամարտությունների կարգավորման ժամանակ։
Նամակը ստորագրել են կոմիտեի նախագահ Ֆելիքս Վալդեսը, նախագահի առաջին տեղակալ Սոյեր էլ Սուկարիան, Ռոզանի երկրորդ փոխնախագահ Անդրեա Բերտոնեն, քարտուղարներ Մաքսիմիլիանո Ֆերանոն և Խուլիո Կոբոսը։
0Comments