Արգենտինայի նախագահ Միլեյը հայտարարել է, որ չգիտի իր աշխատավարձի չափը, քանի որ իր գումարները տնօրինում է քույրը՝ Կարինան:
«Ես երբեք չեմ իմացել աշխատավարձի չափը, իմ գումարները տնօրինում է քույրս», – ասել է Միլեյը տեղական հեռուստաալիքին:
Կարինան նախագահի աջ ձեռքն է և նրա ամենավստահելի անձը:
Նա նշել է, որ առանց քրոջ երբեք չէր կարող նախագահ դառնալ:
0Comments