Բայդենը ժամանել է Կիև. նա Զելենսկու հետ հանդիպմանը հայտարարել է օգնության նոր փաթեթի մասին․ Վիդեո․ Ֆոտո

Մանրամասներ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Նրա և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ կադրերը՝ արված Կիևի Միխայլովյան տաճարի մոտ հրապարակում են ուկրաինական լրատվամիջոցները, մասնավորապես՝ korrespondent.net-ն։

kommersant.ru-ն հավելում է, որ Բայդենի ժամանման ֆոնին քաղաքի կենտրոնը փակ էր առավոտից։

Սպիտակ տան մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ Բայդենը Կիևում հայտարարել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն փոխանցելու մասին։ 

«Այսօր Կիևում ես հանդիպում եմ նախագահ Զելենսկու և նրա թիմի հետ՝ Ուկրաինային մեր աջակցության մասին տևական զրույցի համար։ Ես հայտարարում եմ կարևորագույն սարքավորումների ևս մեկ առաքման մասին՝ ներառյալ հրետանային զինամթերք, հակատանկային արկեր, օդային հսկողության ռադարներ, որոնք անհրաժեշտ են  ուկրաինացի ժողովրդին օդային ռմբակոծություններից պաշտպանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Բայդենն ասել է, որ այս շաբաթ կհայտարարի հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի մասին։ Նրա խոսքով՝ ինքը ժամանել է Կիև՝ հայտարարելու, որ սատարում է ժողովրդավարությանը և Ուկրաինայի ինքնիշխանությանը։

Մինչդեռ Reuters-ի փոխանցմամբ՝ Բայդենը Կիևում Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն մտադիր է Ուկրաինային տրամադրել 500 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթ։

Այսօր՝ փետրվարի 20-ին, նախատեսվում էր ԱՄՆ նախագահի երկօրյա այցը հարևան Լեհաստան։ Նախկինում Սպիտակ տունը բազմիցս բացառել է նրա այցը Կիև։

Այս այցն Ուկրաինա Բայդենի համար առաջինն է ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Սակայն Միացյալ Նահանգների փոխնախագահ եղած ժամանակ նա վեց անգամ այցելել է Ուկրաինա, վերջին անգամ՝ 2017 թվականի հունվարին։

President Joe Biden is welcomed to Kyiv by President Volodomyr Zelensky during a surprise visit on Monday morning. Biden announced a fresh $500 million in aid for UkraineBiden is pictured alongside Zelensky in Kyiv on Monday morning on a walkabout during the surprise visit. Air raid sirens blared although there were no reports of attacksZelensky welcomed Biden to Kyiv at the Mariinsky Palace, saying: 'Your visit is an extremely important sign of support for all Ukrainians'Biden was due to leave Washington at 7pm on Monday. Instead he slipped out on Sunday evening, jettisoning most of his traveling pool of reporters, to meet Zelensky on Monday