Բաքուն և Թեհրանը ստորագրել են Իրանի տարածքով երկաթուղային գիծ կառուցելու վերաբերյալ փաստաթղթեր

Մանրամասներ
իրան

Ադրբեջանից մինչև Նախիջևան Իրանի տարածքով նոր երկաթուղային գիծ կկառուցվի, հայտնում է Սպուտնիկ Ադրբեջանը։

Համապատասխան փաստաթղթերը ստորագրվել են Բաքվում՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազիրփաշի հանդիպման ժամանակ։

Նշվում է, որ կողմերը համապատասխան հանձնարարականներ են տվել պետական մարմիններին։