![ա](/sites/default/files/inline-images/%D5%BA%D5%A1%D5%BF%D6%80%D5%B8%D6%82%D5%B7%D6%87_0.jpeg)
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը երեքշաբթի Թեհրան է ժամանել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի պաշտոնական հրավերով։ Հայտնում է Mehr գործակալությունը։
Իրանցի գործընկերոջ հետ հանդիպումից բացի, Պատրուշևը կհանդիպի Իրանի քաղաքական և տնտեսական այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը միջազգային հարթակում։
0Comments