Բալթիկ ծովում մեկնարկել են «Օվկիանոսային վահան-2023» զորավարժությունները. դրանցում գործի են դրվելու Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ավելի քան 30 մարտանավեր և կատերներ, ծովային ավիացիայի 30 թռչող սարքեր և շուրջ 6 հազար զինծառայողներ։
Այս մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
Ըստ գերատեսչության՝ զորավարժության ընթացքում «կստուգվի ռազմածովային ուժերի պատրաստությունը՝ պաշտպանելու ազգային շահերը օպերատիվ կարևոր շրջանում»:
Ընդհանուր առմամբ, զորավարժությունների ծրագիրը ներառում է ավելի քան 200 մարտական վարժանք, այդ թվում՝ զենքի կիրառմամբ։
Զորաշարժերի ավարտից հետո նավերն ու ավիացիան կվերադառնան իրենց մշտական տեղակայման վայրեր։
0Comments