Ռուսաստանը Բալթիկ ծովում ռազմածովային զորավարժություններ է սկսել

Մանրամասներ

Բալթիկ ծովում մեկնարկել են «Օվկիանոսային վահան-2023» զորավարժությունները. դրանցում գործի են դրվելու Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ավելի քան 30 մարտանավեր և կատերներ, ծովային ավիացիայի 30 թռչող սարքեր և շուրջ 6 հազար զինծառայողներ։

Այս մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

Ըստ գերատեսչության՝ զորավարժության ընթացքում «կստուգվի ռազմածովային ուժերի պատրաստությունը՝ պաշտպանելու ազգային շահերը օպերատիվ կարևոր շրջանում»:

Ընդհանուր առմամբ, զորավարժությունների ծրագիրը ներառում է ավելի քան 200 մարտական ​​վարժանք, այդ թվում՝ զենքի կիրառմամբ։

Զորաշարժերի ավարտից հետո նավերն ու ավիացիան կվերադառնան իրենց մշտական տեղակայման վայրեր։