ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սոցկայքի իր էջում արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությանը:
«Ուզում եմ աջակցության խոսքեր ասել մոլորակի բոլոր «քարտուղարուհիներին»:
Ընկերուհինե՛ր, ձեր աշխատանքը նույնիսկ ամենաբարձր ղեկավարի հաջողության գրավականն է: Առանց ձեր ամենօրյա քրտնաջան աշխատանքի, ամեն ինչ ջուրը կընկնի:
Մի նեղացեք. այս մարդը, վստահ եմ, առանց մտածելու դուրս է տվել: Ձեր վերաբերմունքը նրա ասածին՝ մի տարածեք հայ ժողովրդի վրա: Հայ ժողովուրդն իմաստուն է, բազմաչարչար ու սիրալիր»,- գրել է Զախարովան:
Հիշեցնենք՝ լրագրողների հետ երեկվա ճեպազրույցում Ալեն Սիմոնյանն ասել էր՝ «չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու, կարծում եմ` դա իմ մակարդակը չէ»:
0Comments