Պետք է ստեղծվի Պաղեստին պետություն. Մենք պահանջում ենք. Լավրով

Մանրամասներ
լավրով

«Վստահ եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը և Արաբական պետությունների լիգան կարող են և պետք է իրենց ներդրումն ունենան արյունահեղության դադարեցման գործում»։

Այդ մասին Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Գեյթի հետ Մոսկվայում ընթացող բանակցությունների ժամանակ հայտարարել է  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք պատրաստ ենք դա անել ձեր և բոլոր մյուս երկրների հետ միասին, որոնք անկեղծորեն շահագրգռված են Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության հաստամամբ և առանց բացառության տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության ապահովմամբ, այդ թվում՝ Պաղեստին պետության, որի ստեղծումը պահանջվում է Անվտանգության խորհրդի (ՄԱԿ) որոշմամբ»,- ասել է նա։